Մատչելիության հղումներ

Օբաման Սիրիայի հարցով «գաղտնի հանձնարարություն է տվել»


Ամերիկյան հեռուստաընկերությունները, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները, հաղորդում են, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման գաղտնի հանձնարարություն է տվել Կենտրոնական հետախուզական գործակալությանը` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարող ապստամբներին ավելի էական աջակցություն ցուցաբերել, քան նախկինում էր:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Սիրիայի հարցով բանաձեւի քվեարկությունը նախատեսված է վաղը: Հաղորդվում է, որ նախորդի համեմատ այս նախագիծը զգալի փոփոխությունների է ենթարկվել։ Մասնավորապես, հանվել է Բաշար Ասադի անհապաղ հրաժարականի պահանջը` որպես հակամարտության խաղաղ կարգավորման նախապայման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG