Նախօրեին Լեռնային Ղարաբաղում ավարտվեց նախագահական ընտրությունների քարոզարշավը, այսօր լռության օր է։
Հուլիսի 19-ին անցկացվելիք ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր չորս թեկնածուների` գործող նախագահ Բակո Սահակյանին, Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, Ազգային հերոս Վիտալի Բալասանյանին, գիտաշխատող Արկադի Սողոմոնյանին եւ թոշակառու Վալերի Խաչատրյանին։ Վերջինս մեկ շաբաթ առաջ ինքնաբացարկ հայտնեց։
Ղարաբաղում ընտրողների թիվը հուլիսի 16-ի դրությամբ կազմել է 98 հազար 909 մարդ։ Ընդհանուր առմամբ, կազմավորվել է 274 ընտրական տեղամաս, որոնցից մեկը` Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունում։
Ընտրությունները դիտարկելու համար Ղարաբաղ մեկնող` Հայաստանի Ազգային ժողովի կոալիցիոն եւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից բաղկացած պատվիրակության անդամ, հանրապետական Արտակ Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Լեռնային Ղարաբաղում ընտրությունները, բացի նոր նախագահ ընտրելուց, հնարավորություն են տալիս եւս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել դեպի Ղարաբաղ։
«Համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղում հերթական համապետական ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով, կազմակերպված, ժողովրդավարական սկզբունքներին, չափանիշներին եւ պահանջներին համապատասխան, եւ Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա ազատորեն արտահայտել իր դիրքորոշումը, իր կարծիքը` քվեարկության միջոցով», - հայտարարեց Զաքարյանը։
«Ի՞նչ սցենարով կընթանան ղարաբաղյան ընտրությունները, հնարավո՞ր են արդյոք կեղծումներ, ապա` դժգոհություններ ժողովրդի կողմից», - այս հարցին հանրապետական պատգամավորը արձագանքեց. - «Ղարաբաղում երբեք կեղծ գործընթացներ չեն եղել, որքանով որ ես կարողացել եմ հետեւել ղարաբաղյան ներքին գործընթացներին քաղաքական, եւ ուրախությամբ պետք է ասեմ, որ ժողովրդավարական հաստատություններին հարիր կերպով ձեւավորվում, կազմավորվում է նաեւ քաղաքական համակարգը։ Լեռնային Ղարաբաղի հասարակությունը միշտ հնարավորություն ունեցել է ազատորեն, անկաշկանդ արտահայտել իր դիրքորոշումը ընտրությունների միջոցով»։
Պատվիրակության մեկ այլ անդամ` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նույնպես կարծիք հայտնեց, որ Ղարաբաղում ընտրությունները կեղծելու հավանականությունը փոքր է, բացի այդ` կենսամակարդակը այնտեղ ավելի լավ է, քան` Հայաստանում։
«Էնտեղ, իհարկե, խախտելու կարիք էդքան չկա, որովհետեւ ռազմական իրադարձությունում մոբիլիզացնում են ժողովրդին, եւ գոյություն ունի դեմոկրատիայի արժեքների նկատմամբ որոշակի հանրային համերաշխություն` ավելի մեծ, քան` Հայաստանում», - ընդգծեց Բագրատյանը։
Բացի այդ, նրա խոսքերով, Ղարաբաղի այսօրվա իշխանությունները` ե՛ւ նախագահը, ե՛ւ վարչապետը, «իրենց գործունեության հատկապես առաջին տարիներին լավ գործեր արեցին». - «Իհարկե, նկատի ունեմ տնտեսական հարցը` աճը կա։ Իհարկե, վերջին մեկ-երկու տարին նորից մտահոգում է, բայց, այնուամենայնիվ, վիճակը մի քիչ ավելի բարվոք է»։
«Վերջին հաշվով` լավ կամ վատ ապրելը հարաբերական է։ Ղարաբաղցիք նայում են, թե ինչպես են ապրում Հայաստանում, իսկ հայտնի բան է, որ կենսամակարդակը Ղարաբաղում մոտ 35 տոկոս միջինը բարձր է, քան թե` Հայաստանում», - նշեց Բագրատյանը` ամփոփելով. - «Ընդհանուր գծերով` ընտրությունները կեղծելու անհրաժեշտություն Ղարաբաղում ավելի քիչ կա, քան թե Հայաստանում»։