Գրականագետ Վարդան Դեւրիկյանի, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի եւ հրապարակախոս Կարինե Հակոբյանի բանավեճը վերջին ժամանակներում ակտիվացած քաղաքացիական նախաձեռնությունների մասին բավականին թեժ ստացվեց:
Կարինե Հակոբյանի համոզմամբ` նոր զարգացող ժողովրդավարական երկրների համար օրինաչափություն է այն, որ հասարակական, քաղաքացիական նախաձեռնություններն ու շարժումները արժանանում են քննադատության. - «Այսօր քաղաքացիական հասարակությունը դեռ իր սաղմնավորման ընթացքի մեջ է, եւ բոլոր այդ շեղումները, բացերը, թերությունները, որոնց մասին խոսվում է, դրանք օրինաչափություններ են, որով անցել են բոլոր ժողովրդավարական երկրները: Ամենակարեւորը այս ճահճից դուրս գալն է: Ամենակարեւորը, որ հասարակությունը, իր իրավունքներին տեր կանգնելով, ոտքի կանգնի»:
Իսկ Կարինե Խոդիկյանի համոզմամբ` վերջին տարիներին շատ լուրջ պայքար է ընթանում «օլիգոպոլիայի եւ հասարակության միջեւ». - «Դա ավելի դաժան դասակարգային պայքար է, որի ավարտը պիտի լինի մեկի կամ մյուսի հաղթանակով: Այստեղ հրադադար չկա, այստեղ ինչ-որ բանակցության սեղան չի կարող լինել… Պետական ապարատը եւ մասնավոր բիզնեսը հիմա այնպիսի մի պատվար են, որ հասարակությունը, եթե չհասկանա, որ իսկապես պայքար է մղելու եւ իր տեսակը պահելու խնդիր ունի, հասարակությունը կվերածվի այն վերջնական ճահճին, որում մենք հիմա էլ գտնվում ենք: Մեր կյանքն իսկապես ճահճի է նման, բայց շատ կողմերից ինքնագոհ գորտերի կռկռոց է լսվում»:
Վարդան Դեւրիկյանը, մինչդեռ, այլ տեսակետ ունի. - «Ամեն դեպքում Հայաստանի իրականությունը այդպիսի բեւեռացված եւ մռայլ գույներով չեմ տեսնում»:
«Իհարկե, բոլորի վրա ծանր մղձավանջի նման նստած է տեղի ունեցած վերջին դեպքը», - շարունակեց նա` հավելելով, սակայն, որ իր համար այդ նախաձեռնություններում առավել ուրվագծվում են «ինքնահաստատման», «աղմկարարության միջոցով առավել աչքի ընկնելու եւ ուշադրություն գրավելու միտումը». - «Շարժումները կարող են կենսունակ լինել միայն այն դեպքում, եթե ունեն նաեւ կառուցողական բաներ, ոչ միայն ապակառուցողական… Եթե ասում ենք` ապամոնտաժող բրիգադ, պետք է ունենանք նաեւ մոնտաժող բրիգադ»:
Կարինե Հակոբյանի կարծիքով, Հայաստանում շատ լուրջ բարեփոխումների կարիք ունի օրենսդրական դաշտը: Ի տարբերություն շատերի կարծիքի, թե օրենքները լավն են, բայց չեն գործում, նա համոզված է, որ մեր օրենսդրությունը «ահավոր վատն է»: