Հայաստանի սահմանադրությունը վատը չէ, բայց բարեփոխման կարիք ունի, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը։
Նրա խոսքով, երկրի մայր օրենքում ամրագրված շատ կետեր այսօր չեն կիրառվում։
«Մեծապես չեն կիրառվում մարդու իրավունքների ոլորտին վերաբերվող հոդվածները, հատկապես սոցիալական, տնտեսական իրավունքները», - նշեց ՍԴ անդամը։
Թոխյանի կարծիքով, Հայաստանում այսօր ամենաթույլը դատական իշխանությունն է, ամենաուժեղը՝ նախագահի ինստիտուտը։ Նրա կարծիքով, սահմանադրական բարեփոխումներ են անհրաժեշտ, որպեսզի ապահովվի իշխանության թեւերի միջեւ հավասարակշռությունը։
Ֆելիքս Թոխյանն ասում է, որ չի կարելի խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին, քանի դեռ անկախ դատարաններ չունենք։
«Հայաստանում արդարադատության պակաս կա։ Դատարանները, նրանց թվում նաեւ Սահմանադրական դատարանը, անկախ չեն», - հայտարարեց ՍԴ անդամը։
Նրա կարծիքով, Սահմանադրական դատարանի նկատմամբ իշխանության վերաբերմունքը կտրուկ փոխվեց 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո դատարանի կայացրած հատուկ վճռի պատճառով, երբ ընտրությունների արդյունքները չեղյալ չհամարվեցին, ինչպես ընդդիմադիր թեկնածու Ստեփան Դեմիրճյանն էր պահանջում, սակայն Սահմանադրական դատարանը նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջարկեց մեկ տարվա ընթացքում վստահության հանրաքվե անցկացնել։ Այս որոշումը Քոչարյանը պարտադիր չհամարեց եւ հանրաքվե չանցկացրեց։
«Մեր անկախ դատական իշխանության բացակայությունը մեծապես ազդում է երկրի տնտեսական աճի տեմպերի վրա», - եզրակացնում է Ֆելիքս Թոխյանը։ - «Ներդրողները ասում են՝ ինչպե՞ս պիտի պաշտպանեմ ներդրված փողը։ Մեզ մոտ հիմնականում պիտի աջակցություն ունենաս նախագահականից կամ կառավարությունից։ Ներդրողն ասում է՝ նախագահը, կառավարությունը վաղը կփոխվի։ Ես ի՞նչ պիտի անեմ իմ փողերը, ինչպե՞ս հետ բերեմ»։
Թոխյանի գնահատմամբ, դատավորը Հայաստանի ամենաանպաշտպան պաշտոնյան է։
«Դատավորին գործից հանում են՝ չի կարող բողոքարկել։ Հետո էլ ասում եք՝ ինչո՞ւ անկախ չեն», - նշեց ՍԴ անդամը։
Ֆելիքս Թոխյանը, ով սահմանադրական բարեփոխումների ջատագով է, կարծիք հայտնեց, որ այս պահին Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ հնարավոր է քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ բարեփոխել երկրի մայր օրենքը, քանի որ հասարակության արժեքները չի կարող ամրագրել մի սահմանադրությունը, որը չի ընդունվել քաղաքական համերաշխության մթնոլորտում։
ՍԴ անդամը հիշեցրեց, որ Հայաստանի սահմանադրության ընդունման ժամանակ՝ 1995-ին, ընդդիմությունը բոյկոտել է եւ չի մասնակցել մշակման աշխատանքներին։ Նույնը տեղի է ունեցել Սահմանադրության փոփոխությունների ժամանակ՝ 2005-ին։
«Այսօր ռադիկալ ընդդիմությունը փողոցից եկել է պառլամենտ, եւ հնարավորություն կա քաղաքական կոնսենսուսի շրջանակները ավելի լայնացնել եւ կարողանալ գնալ սահմանադրական բարեփոխումների», - կարծիք հայտնեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը։