«Սա Սահմանադրություն է, թե՞ ճաշացանկ», ժամանակին ՀՀ սահմանադրության մասին խոսելիս այս արտահայտություն էր անում ներկայիս արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ հիշելով խորհրդային ժամանակների մի անեկդոտ, երբ մատուցողը հաճախորդի յուրաքանչյուր պատվիրած ուտեստին ասում էր՝ չկա:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդիակա՞ն է այս անեկդոտն այսօր, Հրայր Թովմասյանը պատասխանեց. - «Ուրախությամբ պիտի նշեմ, որ այդ անեկդոտը իր արդիականությունը այս պահին կորցրել է»:
Նախարարի խոսքով՝ Սահմանադրությունը դարձել է կենդանի փաստաթուղթ, սակայն սահմանադրականությունը լիարժեքորեն հաստատված չէ Հայաստանում:
Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանն ընդունելով, որ աշխարհի ոչ մի Սահմանադրություն 100 տոկոսով չի արտացոլում այդ երկրի քաղաքական, իրավական իրականությունը, ցավով նշում է, որ Սահմանադրությամբ հռչակված բազմաթիվ սկզբունքներ այսօր Հայաստանում կյանքի չեն կոչվում:
«Երկրում խաթարված է սահմանադրական կարգը, Սահմանադրության որեւէ ինստիտուտ չի գործում», - ասաց ՀԱԿ-ի անդամը:
Ըստ Ջհանգիրյանի` պատճառը Սահմանադրության թերությունը չէ, այլ այն, որ Հայաստանում օրենքը, Սահմանադրությունը չեն գործում, իսկ եթե գործում էլ են, ապա խտրական, ընտրովի:
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն էլ կարծում է, որ իրականությունն ու Սահմանադրությունը համադրելի չեն:
«Չենք հավատում, որ ունենք Սահմանադրություն, չենք հավատում, որ սահմանադրական նորմերը կիրառելի են, գործում են անմիջականորեն», - ասաց նա:
Փոստանջյանը կարծում է, որ այս ամենը գալիս է դեռ 1995 թվականից, երբ Սահմանադրությունը պարտադրվեց ժողովրդին: «Մրցունակ պետություն լինելու համար 2005-ի փոփոխություններով Սահմանադրությունն էլ չի բավարարում, թեպետ հասկանալի է, որ լավագույն Սահմանադրություն ունենալով` չեն լուծվում բոլոր հարցերը», - ասում է Փոստանջյանն ու հավելում. - «Մենք պետք է ունենանք նոր Սահմանադրություն, որը կարտացոլի մեր ժողովրդի այսօրվա պահանջները»:
Եվ Զարուհի Փոստանջյանը, եւ Գագիկ Ջհանգիրյանը վստահ են, որ ներկայիս փոփոխություններով Սահմանադրությունը գերկենտրոնացած է գործադիր իշխանության ձեռքում: Ջհանգիրյանը ասում է՝ 2005-ի փոփոխությունները էական չեն եղել, կարեւոր նպատակներից մեկը՝ օրենսդիր մարմնի դերը բարձրացնելը, չի իրականացել:
«1995-99 թվականների Ազգային ժողովը առնվազն 5-6 ոլորտներում օրենսդրական քաղաքականություն էր մշակում եւ իրականացնում: Հատկապես 2005 թվականից հետո տեսնում եք մեր այսօրվա Ազգային ժողովը, որը ուղղակի վավերացնում է գործադիրի բերած օրենսդրական նախաձեռնությունը: Նոտարական գրասենյակի ֆունկցիա է իրականացնում», - ասում է նա:
Հրայր Թովմասայանը, որ 2005 թվականին սահմանադրական փոփոխությունների համահեղինակն է, փաստում, որ եթե 1995-ին ընդունված Սահմանադրությունը նախագահակենտրոն էր, եւ օրինակ, Հայաստանի նախագահը կարող էր ազատ արձակել Ազգային ժողովը, ապա հիմա չի կարող: Որպես սահմանադրական փոփոխությունների ձեռքբերում՝ Թովմասյանը նաեւ առանձնացրեց մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակի ստեղծումը, ինչպես նաեւ այն փաստը, որ Հայաստանը հրաժարվեց նշանակովի քաղաքապետի ինստիտուտից: Նախարարը միեւնույն ժամանակ ընդունեց, որ շատ քայլեր դեռ պետք է արվեն ցանկալի արդյունքներին հասնելու համար:
Հարցին, թե Սահմանադրության օրը որպես տոն ընկալվում է արդյո՞ք մեր հասարակությունում, թե՞ հերթական ոչ աշխատանաքային օրն է, ընդդիմադիր գործիչ Գագիկ Ջհանգիրյանն ասաց. - «Մեզ մոտ դա չի կարող լինել, որովհետեւ չգործող փաստաթղթի տոնը նշելը ի՞նչ է նշանակում: Ֆիկտիվ տոն է, եւ ժողովուրդը այպես էլ ընդունում է, որ սա ուղղակի հանգստյան օր է եւ ոչ ավելին»:
Արդարադատության նախարարն էլ ասաց, որ պետական տոները Հայաստանում այնքան էլ ընդունված չեն թերեւս այն պատճառով, որ տեւական ժամանակ պետականություն չենք ունեցել. - «Բայց ես ուզում, որ իրականում հուլիսի 5-ը սովորական օր չլինի, իրականում տոն լինի, եւ այդ ուղղությամբ իմ ուժերի ներածին չափով պիտի փորձեմ ամեն ինչ անել», - ասաց նա: