Մի քանի տասնյակ տաքսու վարորդներ այսօր հավաքվել էին Երեւանի Բագրատունյաց – Արին Բերդ փողոցների մերձակայքում՝ այսպես կոչված «Տեցի կռուգի» հատվածում։ Վարորդները բողոքում էին, որ իրենց պարտադրում են դառնալ անհատ ձեռներեց, ձեռք բերել դեղին պետհամարանիշեր, տեղադրել թանկարժեք հաշվիչ սարք։