Մատչելիության հղումներ

Հայաստանում նախատեսվում է վերելակների գործարան հիմնել


Ճապոնական կապիտալով Շանհայում ու Մալազիայում գործող «Կոյո» ընկերությունը նախատեսում է Հայաստանում 5 միլիոն դոլար ներդնել՝ Սպիտակում վերելակների գործարան հիմնելու համար։

Ստեղծվելիք «Կոյո Արմենիա» գործարանի ներդրումային կապիտալի 70 տոկոսը պատկանելու է «Կոյո» ընկերությանը, 30 տոկոսը՝ հայ ներդրողների։

Մի քանի օրից Հայաստանի ներկայացուցիչները Շանհայում պետք է ներկայացնեն իրենց կազմած նախահաշիվները նախնական գործարկման շուրջ: Գործարանը նախատեսվում է գործարկել հաջորդ տարի։

Մեկ նոր չինական արտադրության վերելակը Երեւանի բնակելի շենքերի համար արժե մոտ 14 միլիոն դրամ։ Նոր ստեղծվելիք գործարանը նախատեսում է դրանք արտադրել 25-30 տոկոսով ավելի էժան գնով:

«Երվերելակ» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանն ասում է, որ կառավարությունն այս տարի անգամ վերելակների վերանորոգման համար միջոցներ չի հատկացրել։

Երեւանում ընդհանուր առմամբ կա շուրջ 4500 վերելակ։ Դրանցից մի քանի տասնյակը չափազանց հին են եւ ենթակա են փոխման, սակայն պետական միջոցներով առաջիկա վերանորոգման ծրագրեր դեռ չկան:

«Բնակիչները չունեն այդ հնարավորությունը։ Նրանք անգամ սպասարկման վարձը չեն կարող մուծել։ Դրա համար արդեն հուսահատված հասկանում ենք, որ նորից հույսներս պիտի լինի մեր կառավարության ֆինանսավորումը։ Մարդիկ չեն կարող փող հավաքել իրենց վերելակը փոխել, դա բացառվում է», - ասում է Խաչատրյանը։

please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG