Սահմանադրական դատարանն այսօր կասեցրեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի դիմումի քննությունը եւ լրացուցիչ պարզաբանումներ պահանջեց Գլխավոր դատախազությունից, Վարչական դատարանից եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Փաշինյանը պահանջում է անվավեր ճանաչել այդ ընտրատարածքում գործարար Սամվել Ալեքսանյանի պատգամավոր ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն ու նորից ամփոփել ընտրության արդյունքը։
«Ընտրատարածքային ընտրական եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովների մեղքով, Ընտրական օրենսգրքի պահանջները չկատարելու շնորհիվ քվեաթերթիկում մնացել է թեկնածու, որը իրավունք չուներ լինել քվեաթերթիկում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրենց պահանջի հիմնավորումը ներկայացրեց Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը, - «Որովհետեւ օրենսգիրքը շատ հստակ սահմանում է, որ եթե թեկնածուն անձամբ, կամ նրա անունից գումար է բաժանում, տալիս է անվճար ծառայություններ մատուցելու խոստումներ, նրա գրանցումը պետք է դատարանի կողմից ուժը կորցրած ճանաչվի։ Դատարան դիմելու իրավունքը տրված է գրանցող հանձնաժողովին՝ տվյալ դեպքում թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողովին։ Իրենք հրաժարվել են»։
Գլխավոր դատախազությունից Սահմանադրական դատարանի պահանջած տեղեկատվության մի մասը վերաբերում է ապրիլի 15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սվաճյան փողոցում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպերին, երբ մի խումբ անձինք հարձակվել էին Փաշինյանի քարզչանյութերը բաժանող բաժանող Գայանե Առուստամյանի եւ Բաբկեն Գարոյանի վրա, իսկ դեպքից ժամեր անց էլ շուրջ 5 տասնյակ կանայք, ներկայանալով որպես Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներ, հարձակվել էին Փաշինյանի շտաբի ներկայացուցիչների վրա: Ալեքսանյանի շտաբը հայտարարել է, որ իրենք որեւէ առնչություն չունեն միջադեպերի հետ։ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։
Փաշինյանի ներկայացուցիչն ասում է, որ Ոստիկանությունը չի քննել այդ դեպքերը որպես թեկնածուի քարոզարշավի խոչընդոտում։
«Ոստիկանությունը փորձել է այնպես անել, որպեսզի թեկնածուն դուրս գա սխալ։ Ոստիկանության մոտեցումը մոտավորապես այս է՝ քեզ ո՞վ էր ասում գնայիր քարոզարշավ իրականացնեիր», - ասում է Վահագն Հովակիմյանը։
Գլխավոր դատախազությունից Սահմանադրական դատարանի պահանջած տեղեկատվության մյուս մասն էլ վերաբերում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 190 դպրոցում Սամվել Ալեքսանյանի ապրիլի 19-ի հանդիպմանը, որի ժամանակ, դիմող կողմի պնդմամբ, ընտրողներին դրամ է բաժանվել եւ Ալեքսանյանը տվել է վերջին զանգի արարողությունը իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում անվճար կազմակերպելու խոստում։ Ալեքսանյանի շտաբը այս պնդումները հերքում է։
«Մեր կողմից ներկայացվել են ձայնագրություններ։ Փաստերը հստակ ներկայացված են», - նշեց Փաշինյանի ներկայացուցիչը։
Սահմանադրական դատարանը Փաշինյանի դիմումը կրկին կքննի Գլխավոր դատախազությունից, Վարչական դատարանից եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջած պարզաբանումները ստանալուց հետո:
Հիշեցնենք, պատգամավորության 6 մեծամասնական թեկնածուներ էին դիմել Սահմանադրական դատարան, որոնցից երեքի դիմումները արդեն մերժվել են: Սահմանադրական դատարանը մերժել է նաեւ Ազգային ժողովի համամասնական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ընդդիմադիր ՀԱԿ-ի դիմումը։