«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը հունիսի 15-ի առավոտյան հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն: Շուրջ մեկ ժամ ԱԱԾ-ում անցկացնելուց հետո պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին` «Սիվիլիթաս»-ի տնօրենն ասաց, որ հրաժարվել է ցուցմունք տալ: