Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հերքել է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը Տավուշի սահմանագոտում ադրբեջանական դիվերսիայի փորձի եւ հայկական Զինված ուժերի երեք զինծառայողների սպանության մասին։
«Թրենդ» լրատվական գործակալության հետ զրույցում Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն պնդել է, թե տեղի ունեցածը Հայաստանի բանակի ներսում զինված հակամարտության հետեւանք է։
Այս հայտարարությունից ժամեր առաջ, մինչդեռ, ադրբեջանական որոշ լրատվական գործակալություններ, մասնավորապես` APA-ն, հաղորդել էին «հայկական դիվերսիոն խմբի վնասազերծման» մասին, որի հետեւանքով էլ, ըստ այդ աղբյուրների, զոհվել են երեք հայ զինծառայողները։
Ադրբեջանական գործակալությունները նաեւ հայ վիրավոր զինծառայողների կոնկրետ թիվ էին նշել` հինգ, որը Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում բացակայում է։