ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կոալիցիոն համաձայնագիր ստորագրեցին
Մայիսի 30-ին իշխող Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները կոալիցիոն համաձայնագիր ստորագրեցին: «Քաղաքական կոալիցիայի համաձայնագիր» վերնագրված փաստաթուղթը ստորագրեցին ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում: