Ուշագրավ է, որ «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար» մրցանակը հանձնվեց հայ եւ թուրք գիտնականների` Հարություն Մարությանին եւ Ռագըփ Զարաքոլուին: Վերջինս հայ հասարակության մեջ ճանաչված է Թուրքիայում Հայոց Ցեղասպանության ճանաչման համար կատարած իր բարդ աշխատանքի, բազմաթիվ հրատարակությունների շնորհիվ:
«Նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին է արժանանում Թուրքիայի քաղաքացի Ռագըփ Զարաքոլուն: Նրա գործունեությունը բացառիկ առաքելություն է: Պատմական ճշմարտությունը Թուրքիայի հասարակությանը հասցնելու համար մղած նրա պայքարը բարձր քաղաքացիական դիրքորոշման եւ խիզախության փայլուն օրինակ է», - նախագահի նստավայրում կազմակերպված մրցանակների հանձնման արարողության ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը եւ դիմելով թուրք գիտնականին` շարունակեց. - «Խիզախություն է նաեւ Ձեր այստեղ գտնվելը եւ այս մրցանակն ընդունելը»:
Իր խոսքում Զարաքոլուն շեշտեց, որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, եւ Թուրքիան պարտավոր է ճանաչել այն. - «Թուրքիան պետք է ընդունի պատմական ճշմարտությունը եւ միայն այսկերպ կարող է վերգտնել հարգանքն իր հանդեպ: Ճանաչել, ներողություն հայցել եւ փոխհատուցել. իհարկե, այսկերպ ետ չես բերի կորսվածը, բայց այս գործողություններով մենք կարող ենք վերականգնել մեր մարդկայնությունը: Սա հրամայական պահանջ է Թուրքիայում ժողովրդավարական հասարակություն ձեւավորելու համար»:
«Եթե նույնիսկ Թուրքիան ներողություն խնդրի ու փոխհատուցում կատարի, հայերը եւ թուրքերը չեն կարող նախկին փոխհարաբերություններն ունենալ: Բայց մենք կարող ենք առաջ նայել եւ միասին կերտել ապագան», - իր խոսքը եզրափակեց Զարաքոլուն:
ՀՀ նախագահի մրցանակը հիմնադրվել է 2000 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ֆրանսահայ բարերարներ Պողոսյան եղբայրների հիմնադրամի հովանավորությամբ: Անցած տարիներ ընթացքում մրցանակին արժանացել են ավելի քան 200 արվեստագետներ ու գիտնականներ: