Շվեդ խորհրդարանականները Խաղաղության Նոբելյան մրցանակի են ներկայացրել անազատության մեջ գտնվող թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուին։ Այդ մասին այսօր հաղորդել է թուրքական Radikal թերթը։
Շվեդ խորհրդարանականները Նոբելյան հանձնաժողովին ուղղված դիմումում նշել են, որ Զարաքոլուն մամուլի ազատության խորհրդանիշ է, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպան։ Նրանք հիշատակել են հայկական, քրդական հարցերին նվիրված գրքերի հրատարակումը Զարաքոլուի կողմից եւ ընդգծել, որ թուրք հրատարակչի ջանքերը, որոնց համար նա ներկայումս բանտարկված է, նպաստել են մշակույթների մերձեցմանը։
Զարաքոլուն ձերբակալվել է անցած տարվա աշնանը` Քրդական աշխատավորական կուսակցության ենթադրյալ թեւը հանդիսացող «Քուրդիստանի համայնքների միություն» (KCK) կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով։
Ռագըփ Զարաքոլուն եւ նրա կինը` Այշեն 1970-ականներից սկսած հետապնդումների են ենթարկվել Հայոց ցեղասպանության մասին գրքեր հրատարակելու համար:
Թուրք հրատարակիչը մեկ տարի առաջ այցելել էր Հայաստան, որտեղ Ազգային գրադարանում պարգեւատրվեց Հակոբ Մեղապարտի անվան մեդալով ու շնորհակալագրով: