«Իշխանական կոալիցիա չմտնելու «Բարգավաճ Հայաստան»-ի որոշումը Սերժ Սարգսյանի դիրքերի թուլացման վկայությունն է», - այսօր հայտարարեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` արձագանքելով ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելու մասին ԲՀԿ-ի որոշմանը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Զուրաբյանը ասաց.- «Մայիսի 6-ի Ազգային ժողովի ընտրություններում պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարության հետեւանքով Սերժ Սարգսյանի ռեժիմը յուրացրել է իշխանությունը, ու թեեւ համաձայն պաշտոնական արդյունքների տիրապետում է մանդատների բացարձակ մեծամասնությանը, այն, այնուամենայնիվ, գիտակցում է սեփական ոչ լեգիտիմությունը եւ փորձում է ժողովրդի իրական աջակցության պակասը փոխհատուցել այլ ուժերի, մասնավորապես «Բարգավաճ Հայաստան»-ի հետ կոալիցիա կազմելով»:
ՀԱԿ-ը համակարգողը նաեւ կարծիք հայտնեց, թե «իշխանական մոնոլիտը սկսել է քանդվել». - ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշումը ցույց է տալիս, որ ընտրությունների նախօրեին ճաք տված իշխանության մոնոլիտը քանդվում է: Երկրում քաղաքական զարգացումները վկայում են, որ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության քաղաքական մենաշնորհի քայքայմանն ուղղված Հայ ազգային կոնգրեսի` դեռ 2011 թվականի հոկտեմբերին հայտարարված ռազմավարությունը, այդ թվում` ընտրությունների օրինականությունը վերահսկող միասնական շտաբի ստեղծումը ճշգրտորեն հաշվարկած քայլեր էին, որոնք նպաստում են ռեժիմի քաղաքական մեկուսացմանը»:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է ՀԱԿ-ը տեսնում «Բարգավաճ Հայաստան»-ի հետ հետագա համագործակցությունը` Զուրաբյանն ասաց. - «Այդ մասին` հաջորդ դասին»: