Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2012 թվականի առաջին 4 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7,2 տոկոսով աճել է տնտեսական ակտիվության ցուցանիշը: Տնտեսագետները, սակայն, այս թիվն ուռճացված են համարում:
ԱՎԾ-ն աճ է արձանագրել արդյունաբերության, գյուղատնտեսության, էլեկտրաէներգիայի արտադրության, ներմուծման ու արտահանման ոլորտներում: Միայն շինարարության ոլորտում է որոշակի անկում գրանցվել՝ 5.2 տոկոս։
«Օրակարգ» թերթի տնտեսական մեկնաբան, տնտեսագետ Արմենակ Չատինյանը, սակայն, հայտարարում է, որ վիճակագիրները պարզապես «նկարել են» 7.2 տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը։
«Իրենց այս նկարելու նպատակը աճի միտում հաղորդելն է՝ որ ամեն ինչ դրական է, դեպի դրական է գնում։ Կարծում եմ, որ սա ուռճացված ցուցանիշ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Չատինյանը։
Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, նույնպես համարում է, որ հրապարակված ցուցանիշն իրականությունը չի արտացոլում։ ԿԲ նախկին նախագահը, միեւնույն ժամանակ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հրապարակված զեկույցի համաձայն այս տարվա ապրիլին, նախորդի համեմատ, արտահանման տեմպերը նվազել են ավելի քան 17 տոկոսով:
«Այս պարագայում իշխանություններին կսազի մտահոգությունը, մտածելը այս կամ այն խնդիրների մասին, եւ ոչ թե պիոներական այդ զեկույցները», - ասում է Ասատրյանը։
Արմենակ Չատինյանն էլ տարօրինակ է համարում այն, որ պաշտոնական վիճակագրությամբ առեւտրի շրջանառությունը նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է ընդամենը 1 տոկոսով, մինչդեռ միջին աշխատավարձը բարձրացել է ավելի քան 5 տոկոսով, իսկ գները աճել են 3 տոկոսով:
«Մարդկանց եկամուտները ավելանում են, գները շատ չեն աճում, բայց առեւտուրը չի ավելանում։ Դա ինձ համար տարօրինակ է․ հավելյալ գումարները, եթե դրանք իրականում եղել են, որտե՞ղ են գնացել», - հարցնում է Չատինյանը։
Տնտեսագետը նաեւ հակասական է համարում այն, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները չեն համապատասխանում Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներին:
Մինչ ԱՎԾ-ն արձանագրում է, որ տարվա առաջին 4 ամիսներին առեւտրի շրջանառությունն ավելացել է 0.9 տոկոսով, ՊԵԿ-ը արձանագրում է, որ նույն ժամանակահատվածում նվազել է ավելացված արժեքի հարկի հավաքագրումը: Նույն կերպ՝ վիճակագիրները փաստում են, որ ներմուծումն ավելացել է 8.7 տոկոսով, իսկ Կոմիտեն նշում է, որ մաքսատուրքերի հավաքագրումը կրճատվել է:
«Հակասություն կա», - ասում է Չատինյանը։