Մատչելիության հղումներ

Միջնորդները ժամանել են Բաքու


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր ժամանել են Ադրբեջան:

Բաքվի օդանավակայանում ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն ասել է, որ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումներ են ունենալու մայիսի 14-ին, եւ որ այցի ավարտին համանախագահները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Ըստ APA լրատվական գործակալության՝ Բրադկեն ասել է, որ այցի նպատակը երկխոսության շարունակությունն է, որը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ ունեցել են Լոնդոնում կայացած հանդիպմանը, իսկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ Վարշավայում, իրականացնելու համար այս տարվա հունվարին Սոչիում երեք նախագահների ընդունած համատեղ հայտարարությունում արտացոլված տարրերը:

Բրադկեն ասել է, որ մտահոգված են շփման գծում ստեղծված իրավիճակից, նշելով, որ այդ հարցը նույնպես քննարկվում է։

Ղարաբաղյան կարգավորման միջնորդները նախօրեին Երեւանում հանդիպել են Հայաստանի ղեկավարության հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG