Նախընտրական շրջանում Երեւանում փակցված քարոզչական պաստառներից շատերը ընտրություններից հետո չեն հեռացվել։
Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածը կարգավորում է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառների և քարոզչական տպագիր նյութերի օգտագործման կարգը, փակցման ժամկետները, սակայն թե երբ դրանք պետք է հեռացվեն հասարակական վայրերից` օրենքը չի սահմանում:
«Որեւէ նման պահանջ չկա, թե երբ պետք է վերջիններս հանեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, - «Դա պայմանագրային պարտավորություններով պայմանավորված, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա, եթե շարունակում է մնալ փակցված անգամ հաջորդ ամիս, դրանով որեւէ օրենքի պահանջ չի խախտվում»։
Քաղաքապետարանի լրատվական վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը փաստեց՝ «քաղաքապետարանի տրամադրած անվճար վահանակներն էլ չփրկեցին»։
«Եղան կուսակցություններ, ովքեր օգտվեցին։ Ցավոք, մենք ավելի ակտիվ օգտագործում էինք ակնկալում՝ այդպես չեղավ։ Փոխարենը մենք տեսանք էլի այն, ինչ ամեն տարի տեսնում ենք՝ պատերին փակցված նույն պլակատները», - նշեց Սարուխանյանը։
Քաղաքապետարանի ներկայացուցչի կարծիքով, ցանկացած քաղաքական ուժի, թեկնածուի բարոյական պարտքն է՝ իր իսկ փակցված պաստառներից քաղաքը մաքրելը։
«Ամեն քարոզարշավի սկզբում բոլորը խոստանում են մաքրել, բայց վերջում ունենում ենք այն, ինչ ունենք այսօր», - նաեւ ասաց Արթուր Սարուխանյանը։
Օրենքը չի սահմանում, թե ով եւ երբ պետք է հեռացնի նախընտրական, կամ այլ քաղաքական բնույթի պաստառները։ Հետեւաբար, այս գործառույթը նույնպես մնում է քաղաքապետարանի կամ համայնքապետարանների ուսերին:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը դժգոհում է, թե՝ ընտրություններից հետո ավելորդ դարձած պաստառների քանակը չափազանց մեծ է, դրանք մաքրելու համար անհրաժեշտ է լինում տեխնիկա կիրառել, գումարներ ծախսել, որը տվյալ համատիրությունը կարող էր այլ հոգսեր հոգալու համար օգտագործել։