Չորրորդ գումարման Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացառեց «Ժառանգության»` այլ քաղաքական ուժերի միանալը։
«Այս կտրվածքով, բացարձակապես ասում եմ` մինչեւ այս պահը «Ժառանգության» ներսում որեւէ մակարդակում` ո՛չ վարչության, ո՛չ խորհրդի մակարդակով, չի քննարկվել որեւէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու հարցը, որեւէ ձեւով չի քննարկվել», - հայտարարեց Սաֆարյանը։
Ստյոպա Սաֆարյանը զբաղեցնում է «Ժառանգության» համամասնական ցուցակի 8-րդ տեղը, ինչպես նաեւ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր թիվ 1 ընտրատարածքում, սակայն ո՛չ համամասնական, ո՛չ մեծամասնական ընտրակարգերով խորհրդարան չանցավ։
«Ժառանգության» համամասնական ցուցակով պատգամավոր են ընտրվել կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատներ»-ից` Խաչատուր Քոքոբելյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը, ինչպես նաեւ Զարուհի Փոստանջյանը եւ Ռուբեն Հակոբյանը` «Ժառանգություն»-ից։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպիսի՞ դիրք կզբաղեցնի այս նորացված կազմը Ազգային ժողովում, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. - «Ես հաջողություն եմ մաղթում իմ թիմին, ովքեր կգործեն խորհրդարանում, եւ հույս ունեմ, համոզվածություն ունեմ, որ նրանք կշարունակեն եւ կգերազանցեն այն նշաձողը, որ «Ժառանգություն» խմբակցության նախկին կազմը կարողացավ սահմանել, եւ ժամանակը արդեն ցույց կտա, թե որքանով դա նրանց հաջողվեց»։
Իսկ հարցին` արդյոք խմբակցության նախկին ղեկավարը ափսոսանք չի՞ զգում նոր խորհրդարանում տեղ չունենալու պատճառով, Սաֆարյանը արձագանքեց. - «Ես, միեւնույն է, իմ թիմի հետ միասին, նաեւ մեր կուսակցության առաջնորդի հետ միասին, չեմ դադարեցնելու քաղաքական պայքարը, քաղաքական գործունեությունը եւ, հետեւաբար, փորձելու եմ անել այն, ինչը որ կարող եմ անել արդեն խորհրդարանից դուրս։ Հետեւաբար, այս առումով, մնալու եմ քաղաքականության մեջ»։
«Ափսոսում եմ, որ ոչ թե ես չեմ լինելու խորհրդարանում, այլ ափսոսում եմ, որ շատ մարդիկ, եւ այդ թվում այն 10 հազար փառահեղ քվեները, որոնք ես ստացել եմ առաջին ընտրատարածքում եւ որոնց համար անչափ շոյված եմ, պարզապես ափսոսում եմ, որ այդ մարդկանց կողքին, անհրաժեշտության դեպքում, չեմ կարող լինել որպես պատգամավոր», - ընդգծեց Ստյոպա Սաֆարյանը։