Մատենադարանի հարակից հարթակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախընտրական ամփոփիչ հանրահավաքը հորդառատ անձրեւի պատճառով շատ կարճ տեւեց:
Նախ մի քանի րոպե խոսեց ԲՀԿ անդամ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ իրական սոցիոլոգիական հարցման պատասխանը այն փաստն է, որ այսօրվա հանրահավաքին ներկա են տասնյակ հազարավոր մարդիկ:
«Գալու է լռության օր, երբ ձեր միակ զրուցակիցը լինելու է ձեր խիղճ», - հավաքվածներին դիմեց Զոհրաբյանը. - «Ձեր խիղճը, որը ձեզ հուշելու է՝ ինչպիսի ապագա ընտրել Հայաստանի համար: Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ դուք ընտրելու եք այն քաղաքական ուժին, որի բարձրագույն արժեքը մարդն է»:
Համառոտ մի քանի խոսք ասաց նաեւ ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում ընդգրկված, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Ընտրությունը շատ բարդ է. եթե դուք գոհ եք այսօրվա վիճակից, գնացեք, քվեարկեք իշխող կուսակցությանը: Բայց եթե կգտնեք, որ սա անհանդուրժելի է, ապա քվեարկեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին: Այս ընտրություններով մենք մեկս մյուսին պիտի բուժենք, պիտի փոխենք իրավիճակը, պիտի վերացնենք մենաշնորհը», - ասաց Օսկանյանը:
Հանդիպումը եզրափակեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով ասաց, որ չի կորցնելու ժողովրդի հավատն ու վստահությունը եւ անելու է այն, ինչ ասելու է:
«Ամեն մի ձայնին տեր ենք կանգելու: Ամենակարեւորը՝ գնացեք ընտրության, ոչ մեկին մի լսեք, ձեր սիրտը ինչ թելադրում է, այնպես էլ արեք: Ամեն ինչ լավ է լինելու, Աստված թող ձեզ պահապան լինի, ձեր բոլորի նպատակին ու ցանկությանը թող իրականացում լինի», - ասաց Ծառուկյանը:
Հարթակում Ծառուկյանի կողքին էին ԲՀԿ-ական նախարարներ, պատգամավորներ: Հավաքը բազմամարդ էր, ավտոբուսներն ու միկրոավտոբուսները հուշում էին, որ ԲՀԿ-ի ամփոփիչ հանրահավաքին եկել էին Երեւանի տարբեր համայքներից ու Հայաստանի տարբեր մարզերից:
«Ջրվեժ գյուղից ենք եկել, որտեղ, որ մեր թագավորը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կասի», - ասաց մի կին:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենց հաշվարկներով մոտ 18 հազար մարդ էր մասնակցում ԲՀԿ-ի հավաքին: