Մատչելիության հղումներ

Երեւանը նշում է Երկրի օրը


Armenia -- Earth Day 2012 marked in Yerevan. 22APR., 2012
Armenia -- Earth Day 2012 marked in Yerevan. 22APR., 2012
Ապրիլի 22-ին Հայաստանի մայրաքաղաքում նշվեց Երկրի օրը: Երեւանի որոշ կենտրոնական փողոցներ բաց էին միայն հեծանվային ու հետիոտն երթեւեկության համար:

«Կանաչստան» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Ճորոխյանի խոսքով` այդկերպ իրենք բնությանը հնարավորություն տվեցին գոնե մեկ օր վերականգնվելու:

«Շատ հաճախ բոլորը մտածում են, թե իրենք շատ փոքր մասնիկն են այս բնության, բայց իրականում այդ փոքր մասնիկներն են, որ իրար հետ բնություն են կազմում, ու նաեւ խոչընդոտում են կամ օգտակար են լինում բնությանը: Մենք ուզում ենք, որ մարդիկ որքան հնարավոր է շատ օգտակար լինեն բնությանը եւ իրենց` որպես բնության մի մասնիկի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ճորոխյանը:

Կենտրոնական հրապարակներից մեկը ամբողջ օրվա ընթացքում փակ մնաց ավտոտրանսպորտի համար: Այստեղ հավաքվածներից մեկն «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Այսօր Երկրի օրն է: Մենք որոշել ենք կազմակերպել առանց մեքենաների օր»:

«Շատ լավ օր է, քանի որ մենք ապրում ենք առողջ ապրելակերպով», - հավելեց տոնակատարության մեկ այլ մասնակից:

Հայաստանը 5-րդ անգամ է մասնակցում 1970 թվականից ի վեր աշխարհով մեկ անցկացվող Երկրի օրվա միջոցառումներին: Նախորդ տարիներին այս օրը մամուլի ասուլիսներ էին հրավիրվում, ծառատունկեր էին կազմակերպվում:

Այս տարի շուրջ երկու տասնյակ երիտասարդներ Երկրի օրը նշեցին` Երեւանի հանրակացարաններից մեկում միանալով աշխարհի մոտ 175 երկրներում «Երկրի մեկ օրը» ֆիլմի ցուցադրությանը:

«Տարբեր տարիներ եղել են տարբեր միջոցառումներ… Այս տարի որոշեցինք, որ քանի որ համընդհանուր, գլոբալ ցուցադրում է լինելու, մենք էլ միանանք այս ակցիային եւ Հայաստանում նույնպես ցուցադրենք ֆիլմը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության աշխատակից Հասմիկ Ալեքսանյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:30 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG