Հայաստանում է Գերմանիայի արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերը, որին այսօր ընդունել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Նալբանդյանը ընդգծել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ գործակցությունը՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ու գիտակրթական բնագավառներում զգալիորեն ընդլայնվել է, եւ Երեւանում գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի բացումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
Պիպերի խոսքերով՝ հայ - գերմանական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին է վկայում այն փաստը, որ մեկ ամսվա ընթացքում Հայաստան են այցելում Գերմանիայի ԱԳ նախարարը եւ ԱԳՆ պետքարտուղարը:
Զրուցակիցները հանգամանալից զրույց են ունեցել հայ - գերմանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձել Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին, խոսել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների մասին՝ գոհունակություն հայտնելով այս ոլորտում արձանագրված առաջընթացի կապակցությամբ:
Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: