Երեւանի Մաշտոցի պողոտայի Փակ շուկան 60 տարի առաջ շինարարական լուրջ խախտումներով է կառուցվել: Թողնել այն նույն վիճակով, ինչպիսին կար, կնշանակեր հուշարձանը մարդկանց կյանքի հաշվին պահպանել: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց մշակույթի նախարարության աշխատակազմի Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը, ով նաեւ հավաստիացրեց, որ շուկան նույնությամբ պահպանելու է իր արտաքին տեսքն ու ֆունկցիոնալ նշանակությունը:
«Ըստ բոլոր փաստաթղթերի եւ սեփականատիրոջ գրության, դա վերաբացվելու է որպես շուկա», - նշեց Այվազյանը։ - «Կլինեն միայն որոշ արդիականացման տարրեր»։
Շուկայի Էսքիզային նախագիծը եւ տեխնիկական եզրակացությունները ներկայացվել են քաղաքապետարան, որպեսզի մասնագետները ճարտարապետահատակագծային առաջադրանք ներկայացնեն արդեն մշակույթի նախարարություն: Իր նախնական հավանությունը մշակույթի նախարարությունն, այսպիսով, արդեն տվել է:
«Ազատություն» ռադիոկայանի այցի պահին շուկայի տարածքը կողպած էր, շինտեխնիկան կանգնած, բանվորներ չկային, սակայն շուկայի նախկին վաճառականներին դեռ կարելի է հանդիպել շուկայի պատերի տակ մանր առեւտրով զբաղվելիս:
Հիշեցնենք` «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Սեդրակ Առուստամյանը ավելի վաղ հայտնել էր, որ շուկան վաճառվել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
Վաճառականները պատմում են, որ շինարարական աշխատանքների ժամանակ Ալեքսանյանը հաճախ էր այցելում շուկայի տարածք, հետեւում ընթացքին, իրենց էլ հավաստիացրել է, որ շուտով շուկան կգործի, առեւտրականները կվերադառնան իրենց աշխատանքին: Հենց այդ պատճառով էլ թիվ 7 ընտրատարածքում առեւտրականները ընտրելու են Սամվել Ալեքսանյանին, մեզ հետ զրույցում ասաց շուկայի նախկին աշխատակիցներից մեկը:
Մաշտոցի պողոտայի շուկայի հարեւանությամբ ապրող բնակիչները պատմեցին, որ արդեն 20 օր է, ինչ շինարարական աշխատանքները դադարեցվել են, թեեւ շուկայի հիմնական արժանիքը` կամարաձեւ տանիքը հասցրեցին քանդել:
Հիշեցնենք` շուկայի շենքն ընդգրկված է պետության կողմից գրանցված մշակութային հուշարձանների ցանկում եւ առանց համապատասխան մարմինների թույլտվության՝ շինարարական աշխատանքներ այնտեղ իրականացնել չէր կարելի: Շինաշխատանքների մեկնարկի պահին շուկայի սեփականատեր ընկերությունը ուներ թույլտվություն կառույցի ներսի եւ ստորգետնյա հատվածներում շինարարություն կատարելու համար, եւ տանիքը քանդելու համար տուգանվեց 200 հազար դրամի չափով: