«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն Արմավիրի մարզում «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե դուրս կգա՞ իշխող կոալիցիայից, պատասխանեց, որ իմաստ չունի:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե ցանկացած քաղաքական ուժ, ով իսկապես ուզում է, որ առաջիկա ընտրություններն անցնեն ազատ ու արդար, պետք է դուրս գա իշխող կոալիցիայից: Ծառուկյանը հակադարձում է Հովհաննիսյանին․ - «Ես իրեն շատ հարգում եմ, նա շատ նվիրյալ, հայրենասեր է, բայց հիմնական այդ միտքն ու գաղափարը չեմ կարողանում հասկանալ։ Կոալիցիան, այսպես, թե այնպես, ամսի 6-ից հետո վերջացած է։ Բոլոր խելացի մարդիկ դա հասկանում են․ կոալիցիան կազմվում է խորհրդարանական ընտրությունից խորհրդարանական ընտրություն»։
«Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է պայման դնել: Կուսակցությունում ասում են, թե քանի դեռ մեկ շաբաթ առաջ ձեւավորված ընտրությունների վերահսկման շտաբի հայտարարությունը չեն ստորագրել նաեւ քաղաքական ուժերի ղեկավարները, իրենք չեն մասնակցի շտաբի աշխատանքներին:
Ազատ ու արդար ընտրությունների անցկացումը վերահսկող միջկուսակցական ընտրական շտաբի ձեւավորման հայտարարությունը ստորագրել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություններն ու Հայ ազգային կոնգրեսը:
«Բարգավաճ Հայաստանի» ղեկավարն ասում է, որ ինքը հանուն ազատ ու արդար ընտրությունների համագործակցում է ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության հետ:
«Ես պատրաստ եմ մասնակցելու արդար, թափանցիկ ընտրությունների, ժողովրդի ձայներին տեր եմ կանգնելու, ով էլ խախտի՝ չեմ թույլ տալու», - հավաստիացրեց Գագիկ Ծառուկյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն այսօր հանդիպումներ ունեցավ Վաղարշապատ, Արմավիր, Մեծամոր քաղաքների ու Արմավիրի մարզի մի քանի գյուղերի ընտրողների հետ:
Վաղարշապատի կենտրոնական հրապարակում էին հավաքվել նրանք, ովքեր ԲՀԿ-ական են, կամ ուզում էին տեսնել Ծառուկյանին, կամ նամակ փոխանցել իրենց հուզող խնդիրների լուծման ակնկալիքով, կամ պարզապես լսել նրա ելույթը:
Գագիկ Ծառուկյանն իր ելույթում կոչ արեց չընտրել ծանոթի, բարեկամի կամ որեւէ մեկի հորդորով, այլ ընտրել սեփական կամքով:
Այսօր «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարը հանդիպումներ ունեցավ նաեւ մի քանի գյուղերի բնակիչների հետ: Արտամետ գյուղում նա խոսեց գյուղատնտեսության զարգացումից:
Այս գյուղում խմելու ջուր չկա, գազ չկա: Գյուղացիները բողոքում էին վատ պայմաններից, հնարավորությունների պակասից ու աղքատությունից:
Վաղարշապատում իր ելույթից հետո Ծառուկյանն անմիջապես չիջավ բեմից, այլ մոտեցավ ներքեւում իրեն լսողներին, սեղմեց մի քանիսի ձեռքը, վերցրեց նրանց պարզած նամակները: Կքանստած վիճակում մի քանի վայրկյան կոստյումի տակից երեւաց զենքի նմանվող առարկա:
Ծառուկյանը հետո լրագրողներից մեկի հարցին ի պատասխան պարզաբանել է, որ երեւացող առարկան զենք չէր, այլ իր հեռախոսը:

Ժողովրդի ձայներին տեր եմ կանգնելու, ով էլ խախտի՝ չեմ թույլ տալու ...ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն այսօր հանդիպումներ ունեցավ Վաղարշապատ, Արմավիր, Մեծամոր քաղաքների ու Արմավիրի մարզի մի քանի գյուղերի ընտրողների հետ:
Վաղարշապատի կենտրոնական հրապարակում էին հավաքվել նրանք, ովքեր ԲՀԿ-ական են, կամ ուզում էին տեսնել Ծառուկյանին, կամ նամակ փոխանցել իրենց հուզող խնդիրների լուծման ակնկալիքով, կամ պարզապես լսել նրա ելույթը:
Գագիկ Ծառուկյանն իր ելույթում կոչ արեց չընտրել ծանոթի, բարեկամի կամ որեւէ մեկի հորդորով, այլ ընտրել սեփական կամքով:
Այսօր «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարը հանդիպումներ ունեցավ նաեւ մի քանի գյուղերի բնակիչների հետ: Արտամետ գյուղում նա խոսեց գյուղատնտեսության զարգացումից:
Այս գյուղում խմելու ջուր չկա, գազ չկա: Գյուղացիները բողոքում էին վատ պայմաններից, հնարավորությունների պակասից ու աղքատությունից:
Զենքի նմանվող «հեռախոս»