Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում, անդրադառնալով ընտրախախտումների վերաբերյալ դատախազության ստացած հաղորդումներին, ասաց, որ մայիսի 6-ի Ազգային ժողովի ընտրություններին առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ապրիլի 4-ի դրությամբ 7 հաղորդում է ստացվել:
Դրանցից 4-ը քննարկման առարկա են դարձել լրատվամիջոցների 4 հրապարակումների հիման վրա, 3-ի հիման վրա նախապատրաստվում են նյութեր: Սակայն այդ դեպքերի համապատասխան գնահատական դատախազությունը կտա միայն շարժառիթները պարզելուց հետո: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համակիրների միջեւ անցած ուրբաթ օրը Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքին:
«Միեւնույն արարքը կարող է կատարվել տարբեր շարժառիթներով: Մի դեպքում այն կարող է լինել անձի դեմ ուղղված, մյուս դեպքում՝ կարող է լիներ հասարակական կարգի դեմ, երրորդ դեպքում՝ ընտրությունների օրինական կարգ ու կանոնը ապահովելու դեմ ուղղված: Շարժառիթից շատ բան է կապված», - ասաց Թամազյանը:
Հարցին, թե խախտում չի համարվում արդյո՞ք նախքան քարոզարշավի մեկնարկը քաղաքական ուժերի կողմից բաժանվող սննդամթերքը, մասնավորապես ՕԵԿ-ի կողմից, եւ առհասարակ Ամանորին, կանանց տոներին սուրճ, օղի, հյութ եւ ջեմ բաժանելուն ի՞նչ որակում կարելի է տալ, գլխավոր դատախազի տեղակալը պատասխանեց. - «Նախընտրական քարոզչության շրջանում դա արգելված է, եւ նախատեսվում է վարչական պատասխանատվություն: Բարեգործության անվան տակ նման բաներ բաժանվում են, բայց եթե խոսքը վերաբերում է մինչեւ նախընտրական քարոզչության, որեւէ մեկը մյուսին չի կարող արգելել բարեգործությամբ զբաղվելը»:
Հիշեցնենք՝ օրերս Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար: Խումբը կազմված է 10 դատախազներից, այն ղեկավարում է Կորյուն Փիլոյանը, ում խոսքով` քարոզարշավից առաջ բաժանվող սննդամթերքը նվեր է:
«Ցանկացած նվեր տվողի նկատմամբ ցանկացած պարագայում համակրանք առաջանում է: Մեր տանն էլ, ձեր տանն էլ եթե մեկ մյուսին նվեր է տալիս, որոշակի զգացմունքներ է առաջացնում դիմացինի մեջ դա, բայց դա չի նշանակում, որ օրենսդրությունը պետք է դնի, ընդհանրապես նվեր տալը արգելի», - ասաց Փիլոյանը:
Ըստ գլխավոր դատախազի տեղակալի` օրեր առաջ աղմուկ հանած այն դեպքը, երբ նույն բնակարանում գրանցված էին 101 բնակիչներ, արդեն իր լուծումը ստացել է: 101 գրանցվածներից 100-ը հանվել են գրանցումից, մնացել է միայն տանտերը: Դատախազությունը նյութեր է նախապատրաստում պարզելու համար, թե տանտիրոջ գործողությունները անհիմն հարստացման հատկանիշներ պարունակում են, թե՝ ոչ: Մեկ այլ փաստով, երբ պատգամավոր Անահիտ Բախշյանն էր ահազանգել ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ, զբաղվում է ոստիկանությունը: «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի համարում «Լուսին, լուսին, լուսերես՝ քանի տոկոս կբերես» անվանմամբ հրապարակված ընտրացուցակի անճշտությունը (ցուցակում տարբեր ազգանուններով ու հայրանուններով իր հետեւից չորս հարյուրից ավելի Լուսինեներ էին հայտնվել), որն ըստ դատախազության, Microsoft Excel ծրագրով աշխատելու ընթացքում տեխնիկական վրիպման արդյունք է, արդեն շտկվել է: Իսկ ընդհանրական բնույթի հրապարակումները դատախազությունը չի ընդունում որպես հաղորդում, ասաց Արամ Թամազյանը:
Թե Արամ Թամազյանը, թե Կորյուն Փիլոյանը պնդեցին, որ դատախազությունը ամեն ինչ կանի ընտրախախտումների վերաբերյալ բողոքներին պատշաճ արձագանքելու եւ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ ապահովելու համար:
«Որովհետեւ մենք բոլորս սիրում ենք մեր երկիրը եւ ուզում ենք մեր երկրի վարկանիշը բարձր լինի ոչ միայն մեր հարեւանների շրջապատում, այլեւ ամբողջ աշխարհում: Սա է մեր ընդհանուր նպատակը», - ասաց գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը: