«Արմավիա» ավիաընկերության եւ «Զվարթնոց» օդանավակայանը կառավարող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության միջեւ վերջերս ծագած հակասությունները ավարտվեցին այսօր կնքված նոր համաձայնագրով:
Նոր համաձայնագրի (այն իր մեջ ներառում է «Արմավիայի» պարտքերի մարման ժամանակացույցը եւ ընկերությանը մատուցվող ծառայությունների նոր սակագները) կնքման մասին լրագրողներին հինգշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին «Արմենիա միջազգային օդանավակայանների» ներկայացուցիչները:
«Վերջապես չորս օր հետո մենք ընդունեցինք «Արմավիայի» բոլոր պահանջներ: Նոր համաձայնագիր ենք կնքել «Արմավիայի» հետ, որպեսզի օգնենք ընկերությանը մշակել զարգացման նոր ծրագիր», - հայտարարեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:
Նախորդ շաբաթ «Արմավիայի» թռիչքները մի քանի ժամով դադարեցվել էին: «Արամավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը դա բացատրել էր օդանավակայանի սպասարկման բարձր գներով: «Արմավիան» «Զվարթնոցին» վերջին վեց ամսվա սպասարկման համար պարտք է 5.3 միլիոն դոլար: «Արմավիան» առաջարկել էր վերանայել սպասարկման սակագինը` այն նվազեցնելով մինչեւ 25 տոկոսով: Հակառակ պարագայում Բաղդասարավորը մտադիր էր իր ընկերությունը հայտարարել սնանկ:
Այսօր կնքված համաձայնագրով վերանայվել է սակագինը. այն փոփոխվել է իր մեջ ներառելով «Արմավիայի»` 25 տոկոս նվազեցման առաջարկը: Նոր սակագները կգործեն ապրիլի 1-ից: Պարտքերի մարման համար էլ սահմանվել է ժամանակացույց մինչեւ սեպտեմբեր ամիսը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` «Զվարթնոցի» իրավախորհրդատու Արմեն Տեր-Տաճատյանն ասաց, որ նոր համաձայնագրով սահմանված սակագները չի կարելի համարել իրենց կողմից սահմանված զեղչեր:
«Այսպես կոչված զեղչը կիրառելի չէ տվյալ պարագայում, բայց սահմանվող սակագները էականորեն նպաստավոր են «Արմավիայի» համար, բավարարում են «Արմավիայի» առաջարկներին, բավարարում են այն ծրագրային մոտեցումներին, ինչ «Արմավիան» ներկայացրեց քննարկման ընթացքում», - ասաց Տեր-Տաճատյանը:
«Զվարթնոցի» գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանն էլ հավելեց, որ «Արմավիայի» պահանջները բավարարել են պայմանով, որ այն զարգացման ծրագիր ներկայացնի: Ըստ Շխյանի` «Արմավիան» «Զվարթնոցին» վստահեցրել է, որ ընկերությունը կունենա նոր զարգացման սխեմաներ, մեթոդներ, որոնք կնպաստեն նաեւ օդանավակայանի զարգացմանը` բերելով ուղեւորափոխադրումների թվի ավելացում:
«Հիմնական խնդիրը, որ մենք իրենց ներկայացրել ենք, այն է, որ օդանավակայանը չունի տարանցիկ ուղեւորներ: Մեզ եւ մեր հարկատուների համար անընդունելի 5.3 միլիոնի չափ պարտքը: Հետեւաբար, չեմ ուզենա անվանել դա շանտաժ, բայց մեր ընկերությունը նախ եւ առաջ առաջնորդվել է պարտքի վերադարձման սկզբունքով եւ հիմնական պայմանը եղել է այն, որ «Արմավիան» խոստացել է կարճ ժամանակում տրամադրել նոր զարգացման ծրագիր», - ասաց Շխյանը:
Ըստ սահմանված ժամանակացույցի` «Արմավիան» պետք է մարտի 31-ից սկսի վճարել իր պարտքերը: Նոր համաձայնագիրը չի գործի, եթե «Արմավիան» խախտի պարտքերի մարման համար սահմանված ժամանակացույցը:
Հարցին, թե արդյո՞ք փոփոխված սակագների հանգամանքը չի ենթադրում անհավասար պայմաններ մյուս ավիաընկերությունների համար, «Զվարթնոցի» իրավախորհրդատու Արմեն Տեր-Տաճատյանը պատասխանեց` եթե մյուս ավիաընկերություններն իրենց ներկայացնեն ուղեւորափոխադրումների թվի ավելացման ծրագիր, նրանց համար եւս սակագները կփոփոխվեն:
«Արմավիա»-«Զվարթնոց» հակասությունների լուծման համար Հայաստանի վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել էր աշխատանքային հանձնաժողով, որը զբաղվում էր բանակցությունների անցկացմամբ:
«Արմավիայում» հաստատված համաձայնագրի վերաբերյալ դեռեւս մեկնաբանություններ չեն անում: «Ազատություն» ռադիոկայանին ընկերությունից փոխանցեցին, թե առաջիկա օրերին իրենք եւս հանդես կգան հայտարարությամբ: