Այս տարի պետական բյուջեով 3.7 միլիարդ դրամի դեղորայք է ձեռք բերվելու չարորակ նորագոյացություններով, էպիլեպսիայով, շաքարային դիաբետով հիվանդների համար:
Շաքարային դիաբետով` ինսուլինից կախյալ բոլոր հիվանդների անհրաժեշտ դեղորայքը իր միջոցներով պետք է ձեռք բերի եւ տրամադրի պետությունը: 2012-ին Հայաստանին մատակարարվող ինսուլինի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 476 միլիոն դրամ: Սա 992 հազար սրվակի գին է` նախատեսված 10 հազարից ավելի ինսուլինից կախյալ հիվանդների համար:
Առողջապահության նախարարությունից հավաստիացնում են, որ յուրաքանչյուր դիաբետիկ հիվանդ ստանում է իրեն հասանելիք անվճար ինսուլինի չափաբաժինը, սակայն «Ազատություն» ռադիոկայանին զանգահարած ունկնդիրներից մեկը բողոքեց, որ մարզերում ինսուլին գտնելը հաճախ խնդիր է լինում:
«Ես շաքարով հիվանդ եմ` 77 տարեկան եմ: Ամիսը մի անգամ գնում եմ դեղ ստանալու: Շատ անգամ տարվա մեջ պատահում է, որ չկա: Գնում ես` բժիշկը չգիտե ինչ անի, ինձանից լավ է հասկանում իմ վիճակը, որ ես շաքարախտով հիվանդ եմ, բայց ինքը ինսուլին չի կարող տալ, որովհետեւ չունեն», - պատմեց ունկնդիրը:
Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այո՛, ինսուլինը երբեմն կարող է բացակայել որոշ պոլիլկլինիկաներից, սակայն նախարարությունը հնարավորինս արագ լուծում է այդ խնդիրը:
Բացի անվճար ինսուլինից, որը տրամադրվում է պետության միջոցներով, դեղատներում նույնպես վաճառվում է ինսուլին, բայց եթե պետությունը ներկրում է այն բոլոր հիվանդների համար, ապա ովքե՞ր են օգտվում դեղատնային ինսուլինից: Պարզվում է` շաքարային դիաբետով հիվանդներից շատերը պոլիկլինիկայից ինսուլին չեն ստանում ինչ-ինչ պատճառներով:
«Մարդիկ կան, որոնք որ իրենց անվճար դեղերից չեն օգտվում, չեն հաճախում պոլիկլինիկաներ եւ չեն վերցնում: Երեւի բավականաչափ ապահովված մարդիկ են` մտածում են, որ ավելի լավ է չհաճախեն: Մարդ կա` տարիներով պոլիկլինիկա չի գնում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը:
Մինչդեռ շաքարային դիաբետով հիվանդները մեզ հետ զրույցում ասում էին, որ իրենք չեն հաճախում պոլիկլինիկա, քանի որ հաճախ դեղորայքն այնտեղ բացակայում է եւ իրենք ինսուլինը ստիպված գնում են դեղատնից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում 346 միլիոն մարդ տառապում է դիաբետից: Տարեկան գրեթե 3.4 միլիոն մարդ էլ աշխարհում մահանում է շաքարախտից: