Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Ըստ ԿԸՀ-ի` նախընտրական քարոզչությունը սկսվում է ապրիլի 8-ին եւ ավարտվում մայիսի 4-ին՝ կեսգիշերին:
Ինչպիսի՞ քարոզչություն է կիրառվելու այս տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ` «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին պատասխանել են 3 տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
Օրինակ, ըստ ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանի` 2008-ի ընտրություններին իշխանությունների կողմից չափազանց տարածված էր եւ կիրառելի հակաքարոզչությունը` հակառակորդի իմիջը սեւացնող, պրովոկացիոն տեղեկությունների տարածումը: Սակայն Սամվել Աբրահամյանը հավելում է, որ 4 տարի առաջ Հայաստանում դա լրիվ հակառակ արդյունքն ունեցավ:
«Սեւ փիառի ամենավառ դրսեւորումը, իհարկե, եղավ 2008 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում, երբ իշխանությունը, ակնհայտորեն օգտագործելով իր ամբողջ լրատվական հնարավորությունները, զբաղված էր միայն ու միայն սեւ փիառով», - փաստեց Աբրահամյանը։ - «Միակ մեխանիզմը, որը կանխում է դա՝ հասարակական կարծիքն է։ 2008 թվականին սեւ տեխնոլոգիան տվեց բոլորովին հակառակ արդյունք, եւ իշխանությունը ստացավ այն, ինչ նախապատրաստում էր ուրիշի համար»։
ՀՀՇ վարչության փոխնախագահը ընտրակեղծիքներից խուսափելու եւ հայտարարված ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու երաշխիքներից մեկն էլ համարում է ազնիվ քարոզչությունը: Այս կարծիքի հետ համաձայնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Ասում է` Հանրային հեռուստաընկերությունը պետք է փոխի իր քաղաքականությունը, առողջ մրցակցության պայմաններ ապահովի բոլորի համար:
«Մենք ուղղակի պարտավոր ենք ժամ առաջ ընդդիմադիր բոլոր ուժերով փորձել հանդիպել եւ բանակցել ընտրակեղծիքների մեխանիզմների եւ ինչու չէ՝ դրանց հակա մեխանիզմների ստեղծման շուրջ, որպեսզի նրանց դեմ պայքարը դառնա առարկայական։ Դրան պետք է ակտիվ մասնակցություն ունենա մամուլը, նաեւ պետական հեռուստատեսությունը, որովհետեւ Ռուսաստանում այդ բոլոր քննարկումները գնում են «Առաջին» ալիքով։ Ես կարծում եմ, որ մեր «Առաջին» ալիքն էլ ժամանակն է արդեն սերիալներից անցնի որոշակի թափանցիկ քաղաքականության անցկացմանը», - նշեց Սեդրակյանը։
Սպասվող քարոզչության, դրա մեթոդների եւ տարբերակների մասին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Վահե Էնֆիաջյանը բավականին հակիրճ խոսեց: Նրա կարծիքով` երբ գա ժամանակը, ժողովուրդն իր իմաստությամբ կտարբերի թացը չորից:
«Ժողովուրդը ամենաիմաստունն է, որը եւս հասկանում է, ճիշտը ստից հասցնում է տարբերել», - ասաց Էնֆիաջյանը։
ԿԸՀ-ի ժամանակացույցում նշվող ժամկետներում նշվում է, որ կուսակցությունները, դաշինքները ընտրական ցուցակներում կարող են գրանցվել քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, եւ ոչ ուշ, քան 35 օր առաջ:
Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կհրապարակվի քվեարկության օրվանից 30 օր առաջ: Քվեաթերթիկները կտպագրվեն ապրիլի 26-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում: Ընտրողներին քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, քվեարկության տեղի եւ ժամանակի մասին ծանուցագիր պետք է ուղարկվի քվեարկության օրվանից 3 օր առաջ:
Մայիսի 6-ին` քվեարկության օրը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը կսկսվի ժամը 7:00-ին, քվեարկությունը ` ժամը 08:00-ին: Ապա պարբերաբար՝ ժամը 9-ին,12.00-ին, 15.00-ին, 18.00-ին եւ 21.00-ին կհրապարակվեն տեղեկություններ` ընտրողների թվի վերաբերյալ։ Քվեարկությունը կավարտվի մայիսի 6-ին` երեկոյան ժամը 8-ին:
Համաձայն այս տարվա ժամանակացույցի` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփվում, արձանագրությամբ վավերացվում, հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակվում են քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, այսինքն՝ մայիսի 7-ին։