Եվրագոտու ֆինանսների նախարարները Բրյուսելում համաձայնել են Հունաստանին եւս 130 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրել:
Օգնությունը Հունաստանին տրվում է պայմանով, որ այդ երկրին կհաջողվի մինչեւ 2020 թվականը նվազեցնել պետական պարտքը` հասցնելով համախառն ներքին արդյունքի 120.5 տոկոսի ծավալներին:
Համաձայնությունը ձեռք է բերվել երեկ մինչեւ ուշ գիշեր շարունակված բանակցությունների արդյունքում: Եվրոպական հարուստ երկրները, մասնավորապես Գերմանիան, պահանջում են, որպեսզի Հունաստանի տնտեսության նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն սահմանվի:
Հունաստանին խիստ անհրաժեշտ է ֆինանսական աջակցության այս փաթեթը, այլապես այդ պետությանը սնանկացում է սպառնում: