Շաբաթ օրը ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի եկեղեցում տեղի կունենա փոփ-աստղ Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորության արարողությունը: Մանուկ հասակում Հյուսթոնը երգել է այս եկեղեցու երգչախմբում:
48-ամյա Հյուսթոնը մահացել է անցած շաբաթ` հյուրանոցային համարում:
Երգչուհու մահվան պատճառը առայժմ պաշտոնապես չի բացահայտվել, թեեւ նրա արյան մեջ դեղորայքային թունավորման նշաններ կան: Այս պահին իրականացվում են արյան տոքսիկոլոգիական հետազոտություններ, որոնք կարող են տեւել եւս մեկ շաբաթ եւ հստակեցնել մահվան անմիջական պատճառները:
Հյուսթոնը փառքի գագաթնակետին էր նախորդ դարի 80-ական եւ 90-ական թվականներին: Վերջին տարիներին, սակայն, երգչուհին պայքարում էր թմրանյութերից կախվածության դեմ: