Հայաստանի նախկին արտգործնախարար, Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը երեկ դիմում է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելու համար:
«Այդ որոշումը կայացրել եմ, քանի որ համոզված եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այլ քաղաքական ուժերի հետ միասին, կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ եւ արդար ընտրություններ, հետեւաբար նաեւ նոր խորհրդարան՝ քաղաքական ուժերի նոր դասավորությամբ», - ասված է այսօր Վարդան Օսկանյանի անունից Սիվիլիթաս հիմնադրամի տարածած հայտարարությունում:
«Լինելով Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ՝ տարբեր առիթներով ես պարբերաբար արտահայտել եմ իմ տեսակետները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների եւ զարգացումների վերաբերյալ։ Այսօր գտնում եմ, որ ժամանակն է, որ ավելի ակտիվ մասնակցություն ունենամ երկրի քաղաքական գործընթացներին», - նաեւ ասված է Օսկանյանի հայտարարությունում:
Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանրապետությունում չէ, կվերադառնա «վաղը-մյուս օրը», եւ Օսկանյանի դիմումը «համապատասխան բոլոր ընթացակարգերի» կքննարկվի:
«Կանխելով ձեր երկրորդը հարցը` կբավարարվի՞, թե՞ չէ, ասեմ, որ, եթե հիշում եք, իր վերջին ծրագրային ելույթներից մեկում Գագիկ Ծառուկյանը խոսեց հասարակական առավել լայն կոնսոլիդացիայի մասին: Եվ մշտապես ասել է, որ «Բարգավաճ Հայաստան»-ի դռները բաց են բոլոր այն գործիչների համար, ովքեր պատրաստ են մեզ հետ միասին աշխատել` հանուն ավելի լավ եւ բարեկեցիկ Հայաստանի, ովքեր կիսում են մեր ծրագրերն ու նպատակները: Պարոն Օսկանյանը իր վերջին մի քանի հարցազրույցներում հստակ ասել է, որ «Բարգավաճ Հայաստան»-ի ծրագրերը իրեն հոգեհարազատ են, եւ ինքը տեսնում է անելիք` մեզ հետ ճանապարհ անցնելու», - հավելեց պատգամավորը:
Հարցին, թե Օսկանյանի միանալը կուժեղացնի՞ կուսակցության դիրքերը ընտրություններից առաջ, Զոհրաբյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ` այո: Որովհետեւ պարոն Օսկանյանը ունի անցած ուղի, եւ, բնականաբար, մեր երկրի նախկին արտգործնախարարն է եղել, իր լուման ունի նաեւ մեր արտաքին գերատեսչության բազմաթիվ ուղղություններում: Ես կարծում եմ, դա իմ անձնական կարծիքն է` իհարհե այո»:
Դիտարկմանը, թե վերջերս լրատվամիջոցներում շրջանառվում էր, թե Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ընտրություններից առաջ նպատակ ունի «Բարգավաճ Հայաստան»-ի շուրջ համախմբել հանրությանը հայտնի շատ մարդկանց` կուսակցությանը ուժեղացնելու համար, Զոհրաբյանը արձագանքեց. - «Բացարձակապես այստեղ չեմ տեսնում կապ Հանրապետության երկրորդ նախագահի հետ… Ես այստեղ որեւէ կապ չեմ տեսնում: Ինչ վերաբերում է Հանրապետության երկրորդ նախագահին, ապա թե' Ռոբերտ Քոչարյանը իր վերաբերյալ, թե' Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ իրենց հարցազրույցներում շրջանառվող բոլոր հարցերի պատասխանները տվել են»:
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Օսկանյանի անդամակցությունը կուժեղացնի արդյոք «Բարգավաճ Հայաստան»-ի դիրքերը, պատասխանեց. - «Ես լրիվ հակառակ մտածողությունն ունեմ, որ որպես քաղաքական գործիչ` Օսկանյանի դիրքերը ավելի կամրանան: «Բարգավաճ Հայաստան»-ը որպես դերակատար բավական լուրջ ազդեցություն ունի քաղաքական դաշտի վրա: Ես չեմ կարծում, որ որեւէ խնդիր կա այդ իմաստով անձնավորել նրա քաղաքական դերակատարումը»:
Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ Վարդան Օսկանյանը հանդես էր եկել աղմուկ հանած մի հայտարարությամբ, ուր, մասնավորապես, ասված էր. «Հայաստանը լրջագույն եւ խորքային բարեփոխումների կարիք ունի: Համոզված եմ, որ երկրի բոլոր քաղաքացիներն են այդպես մտածում: Բարեփոխումներ ու փոփոխություններ կիրականացվեն, եթե նոր խորհրդարանում քաղաքական նոր հարաբերակցություն ստեղծվի: Իսկ քաղաքական նոր հարաբերակցություն խորհրդարանում միայն ազատ եւ արդար ընտրությունները կարող են ապահովել»: