Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այսօր հայտարարությամբ է հանդես եկել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի` կալանքից ազատ արձակման կապակցությամբ, ողջունելով տեղի ունեցածը որպես «բռնապետության նկատմամբ հասարակության հաղթանակ»։
«Իշխանության կողմից ձեռնարկված սադրանքը մամուլի ազատության դեմ ձախողվեց: Վարչախումբը չէր հաշվարկել, որ այս չորս տարիների ընթացքում Հայաստանում կայացել է քաղաքացիական հասարակություն, ում համար ժողովրդավարությունը եւ մամուլի ազատությունը դավանանք են», - ասված է, մասնավորապես, ընդդիմադիր շարժման գրասենյակի տարածած հայտարարությունում։ - «Շնորհիվ հասարակության, լրատվական հանրության աննախադեպ համախմբման եւ ընդվզման հնարավոր դարձավ պարտադրել այս իշխանություններին` փոփոխել Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը»:
Հայ ազգային կոնգրեսը պահանջում է «անմիջապես պատժել եւ քրեական պատասխանատվության ենթարկել անմեղ քաղաքացու եւ իր քաղաքացիական ու մասնագիտական պարտքը կատարող լրագրողի դեմ գործված սադրանքի հեղինակներին», իսկ հասարակությանը, քաղաքական ուժերին եւ քաղաքացիական խմբերին կոչ է անում «գալիք ընտրություններից առաջ նույնքան զգոն լինել եւ համախմբված պայքարել ռեժիմի սպասվելիք սադրանքների դեմ»: