Փետրվարի 3-ին կալանավորված «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը երկուշաբթի կեսօրին մոտ ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Թղթակիցների հետ զրույցում նա շարունակեց պնդել, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում իր լրագրողական գործունեության համար։