Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, հիշեցնենք, մեղադրվում է անցած տարվա օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Քրեական մեղադրանք է ներկայացված նաեւ ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանին, Դավիթ Քիրամիջյանին ու Արտակ Կարապետյանին: Երիտասարդները, սակայն, պնդում են, որ իրենց հետապնդում են քաղաքական դրդապատճառներով:
Այսօր դատարանում ցուցմունք տվեցին տուժող ճանաչված ոստիկանները, ովքեր պնդում են, որ երիտասարդները իրենց քաշքշել են եւ հայհոյել:
Ոստիկաններից Վոլորդյա Գրիգորյանն ասաց, թե երիտասարդներն իրենց հետեւից կանչել են` «ստրուկներ», «ձեզ վառել է պետք» եւ այլն:
Ոստիկանները պնդեցին, թե երիտասարդները պոկել են իրենցից մեկի ուսադիրը, տարբերանշանը, եւ իրենք միայն ձեռնամարտի հնարքներ գործածելու միջոցով են կարողացել կարգի հրավիրել նրանց:
Հարցին, թե տեսել է արդյոք Տիգրան Առաքելյանին իր ծառայակցին հարվածելուց Դավիթ Մելիքյանը պատասխանեց, թե չի տեսել: Մինչդեռ, ինչպես նկատեց մեղադրող դատախազը, նախաքննական ցուցմունքում Մելիքյանն ասել էր, որ տեսել է:
«Լրիվ մոռացել էի, չէի հիշում: Ցուցմունքս ընթերցվելուց հետո հիշեցի», - բացատրեց տուժողը:
Տուժողները այսօր դատարանում շատ հաճախ էին գործածում «չեմ հիշում», «չեմ կարող ասել» արտահայտությունները:
Կոնգրեսի ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանը համարում է, որ այդ հակասություններն ու անհստակությունները վկայում են, որ տուժողի ցուցմունքներն արժանահավատ չեն. - «Եթե տուժողը իրականությունը չի արտացոլել իր ցուցմունքում, ապա դժվար է որոշել` նախաքննական ցուցմունքներո՞ւմ է ճիշտ նշել, թե՞ դատաքննական ցուցմունքներում: Իսկ նման բազմաթիվ հակասություններ կան»:
Մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե տուժողը ժամանակի ընթացքում կարող էր մոռանալ ինչ-ինչ մանրուքներ:
«Այստեղ խոսք չի կարող գնալ ցուցմունքների անարժանահավատության մասին: Ընդամենը խոսքը գնում է ցուցմունքների հակասության մասին», - պնդեց մեղադրողը:
Դատական հաջորդ նիստը կկայանի հունվարի 27-ին: