2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների 10 զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, կարծում է, որ իր որդու մահվան մեղավորներին գտնելու եւ պատժելու գործում այս չորս տարիների ընթացքում որեւէ առաջընթաց չի արձանագրվել։
Քլոյանն ասում է, որ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության երեկ հրապարակած զեկույցում տեղ գտած քննադատությունն այս հարցի շուրջ ավելի քան տեղին է։
«Չորս տարվա մեջ ոչինչ չարվեց։ Մինչեւ հիմա մատը մատներին չեն տվել, ոչ մի գործ չեն արել Հատուկ քննչական ծառայությունում եւ չեն էլ անելու։ Մենք ոչ սպասելիքներ չունենք։ Ինչո՞ւ։ Այն ճյուղի վրա որ նստած են՝ իրենք այդ ճյուղը չեն կտրելու», - հայտարարեց որդեկորույս հայրը։
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտակ Կիրակոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մարդու իրավունքների տեսանկյունից բավականին քննադատական է համարում Human Rights Watch-ի անդրադարձը՝ ի տարբերություն եվրոպական կառույցների արձագանքին, որոնք վերջերս նախընտրում են մեղմ արտահայտվել եւ շեշտը դնում են քաղաքական գործընթացների, այլ ոչ թե մարդու իրավունքների վրա, ասում է Կիրակոսյանը։
«Չեն ուզում Հայաստանին քննադատեն այն ֆոնի վրա, ինչպիսին է Ռուսաստանում, Վրաստանում՝ այս վերջերս, Ադրբեջանի մասին էլ չենք խոսում եւ այլն», - մեկնաբանեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը՝ հավելելով․ - «Ինչ վերաբերում է զուտ իրավական, իրավապաշտպանական տեսանկյունից, ինձ թվում է, որ անպայմանորեն այդ մարդիկ [Մարտի 1-ի զոհերի հարազատները] պետք է ստանան որոշակի կոմպենսացիա, եւ երկրորդը՝ այդ գործերը ուղղակի բացահայտված չեն։ Այդ իմաստով, իհարկե, կարող ենք ասել, որ ոչինչ էլ չի արվել։ Մնացածը՝ քաղաքական մթնոլորտ, երկխոսություն, եւ այլն՝ տարբեր ձեւով կարող ենք գնահատել։ Եվրոպացիները, ավելի շատ, դա են գնահատում որպես դրական»։
«Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանի խոսքով էլ, իրավապաշտպան կազմակերպության զեկույցը Հայաստանի մասով օբյեկտիվ է։ Նրա խոսքով, Human Rights Watch-ը շատ դիպուկ է նկատում, որ թեեւ Երեւանի քաղաքապետարանը 2011 թվականի ապրիլին արտոնեց ընդդիմության բողոքի ցույցը Ազատության հրապարակում, այդուամենայնիվ զեկույցում նշվում է, որ ընդդիմության ակտիվիստների պնդմամբ, իշխանությունները խոչընդոտել են այլ քաղաքներից ցուցարարների տեղաշարժն ու մասնակցությունը մայրաքաղաքում կազմակերպվող զանգվածային միջոցառումներին: Առաքել Սեմիրջյանի խոսքով, այդ փոփոխությունները բարեփոխում անվանել չի կարելի:
«Որովհետեւ ինձ ավելի ընդունելի է բացահայտ ոստիկանական զորքերը փակեն Ազատության հրապարակը, քան թե առանձին-առանձին մարդկանց տանեն քաղմասներ, գյուղական ճանապարհներ փակեն, մարդկանց ահաբեկեն», - մեկնաբանում է նա: - «Եթե ժամանակին իշխանությունները ի սկզբանե ասում էին` չենք տալիս ձեզ Ազատության հրապարակը, մենք ձեր կողմնակիցներին բանտում ենք պահելու, հիմա ինքը ասում է` ես բարի եմ, ես եվրոպամետ եմ, ես երկխոսող եմ»:
Զեկույցի վերջում Human Rights Watch-ը փաստում է, որ 2011-ին Հայաստանի միջազգային գործընկերներից մի քանիսը սահմանափակել են իշխանությունների հասցեին իրենց քննադատությունը։
«2011 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ ընդունեց Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, արձանագրելով, որ 2008 թվականի մարտի 1-ի էջը վերջապես կարելի է փակված համարել», - հիշեցնում է Human Rights Watch-ն ու անհարկի որակում Հայաստանի կառավարությանը տրված այդ վստահությունը։
Սեմիրջյանի խոսքով, եվրոպական ատյանին ձեռնտու էին հայաստանյան թվացյալ բարեփոխումները. - «Նույն բռնապետական իշխանությունների գործունեության կեղծիքը մտավ, եւ Եվրոպան ընդունեց մեր իշխանությունների կողմից «թոզ փչելու»` խաղի կանոնները»: