Մատչելիության հղումներ

Հունվարի 1-ից չի գործի «Փակ շուկան»


Երեւանի Մաշտոցի պողոտայի «Փակ շուկան» հունվարի 1-ից չի աշխատելու: Պատճառը վերանորոգումն է:

Շուկայի փակմանը մնացել է 10 օր, սակայն վաճառողները դեռ վստահ չեն` իրակա՞ն է այդ ժամկետը, թե՞ ոչ, ինչպես նաեւ չգիտեն, թե երբ կվերադառնան իրենց աշխատանքին, շուկան կպահպանվի՞, թե՞ տեղում մեկ այլ բան կկառուցվի:

«Իրենք ասում են, որ կեսը լինելու է սուպերմարկետ, մնացածը լինելու է շուկա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց շուկայի վաճառողներից մեկը:

«Մեզ ասել են` տեղավորվեք ուրիշ շուկաներում: Ուրիշ շուկաներում տեղ չկա… Գոնե մի փոքր տարածք հատկացնեն, յոլա գնանք», - հավելեց մեկ այլ վաճառող:

Ավելի վաղ, նշենք, լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Մաշտոցի պողոտայի «Փակ շուկան», որը պատկանում էր «Մուլտի գրուպ» կոնցեռնին, վաճառվել է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

Սակայն Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց դա` հայտարարելով. - «Ես շուկայի հետ կապ չունեմ»:

Շուկայի աշխատակիցները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասում էին, որ իրենք ամենեւին դեմ չեն վերանորոգմանը, շուկան իսկապես ունի վերանորոգման, նորացման կարիք, սակայն իրենք խնդրում են սեփականատիրոջը եւ իշխանություններին հետաձգել վերանորոգման աշխատանքները մինչեւ մարտ ամիսը: Ձմռանը գործազուրկ մնալ չեն կարող, արդեն ձեռք բերված ապրանքն էլ մի քանի օրում իրացնելն անհնար կլինի:

please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG