Տեղեկատվության ազատության մասին օրենքը Հայաստանում գործում է արդեն 8 տարի, սակայն Հայաստանի գերատեսչությունները ընդհանուր առմամբ «ոչ գոհացուցիչ առաջադիմություն» են ցուցաբերել բաց աշխատելու հարցում: Այսպիսի եզրակացության են հասել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետները, ովքեր այսօր լրագրողներին ներկայացրեցին «Տեղեկատվության ազատությունը Հայաստանի Հանրապետությունում. մոնիտորիգ 2011» վերլուծությունը:
Մոնիտորինգի շրջանակում 250 հարցում է ուղարկվել տեղեկատվություն տնօրինող 50 մարմինների` պետական գերատեսչությունների, քաղաքապետարանների, գյուղապետարանների եւ հանրային նշանակության կազմակերպությունների, որից հետո փորձագետները վերլուծել են ստացվող պատասխանների, ինչպես նաեւ անպատասխան մնացած հարցումների վիճակագրությունը:
«Լիարժեք պատասխանները 2004 թվականին 51 տոկոս էին: Այս տարի` 2011-ին, 56 տոկոս է բարձրացել: Անպատասխան մնացած հարցումները 2004 թվականին 36 տոկոս էին, այս տարի արդեն 30 տոկոս», - վերլուծության արդյունքները ներկայացրեց «Տեղեկատվության ազատության կիրառումը ՀՀ-ում» ծրագրի ղեկավար, Ինֆորմացիոն ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը:
ԵԱՀԿ-ի Երեւանի գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Օլիվեր Մկքոյի կարծիքով, տեղեկատվության մատչելիության մասին դրույթները պետք է ընդգրկվեն քաղաքական գործիչների նախընտրական ծրագրերում:
«Թե՛ ձեր քաղաքական գործիչների, թե՛ քաղաքացիական հասարակության եւ թե՛ կուսակցությունների համար շատ կարեւոր է այս հարցում քաղաքական կամք ցուցաբերել», - նշեց Մկքոյը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանը ներկայացրեց Ազգային ժողովի հետ կապված մի դեպք, որը, ըստ նրա, արտացոլում է հիմնախնդրի էությունը: - «Երբ հաշմանդամը զանգել է Ազգային ժողով ու ուզել է տեղեկություն այն մասին, թե որքանով է Ազգային ժողովի շենքը հարմարված հաշմանդամների կարիքներին, այն անձը, ով պատասխանել է հեռախոսազանգին ասել է` կներեք, ես իրավասու չեմ պատասխանել ու հեռախոսը կախել է», - պատմեց փաստաբանը: