Նոյեմբերի 27-ին «Արամի խաչմերուկ» շարժման մասնակիցները ֆլեշմոբ էին կազմակերպել՝ ի պաշտպանություն Արամի 30 հասցեում գտնվող շենքի: Երիտասարդ ակտիվիստները պահանջում են չապամոնտաժել շենքը, քանի որ այն 19-րդ դարի կառույց է եւ հին Երեւանի մասին հիշեցնող սակավաթիվ շենքերից մեկն է: