Ըստ Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի` Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ բարձրացած աղմուկը բացառապես քաղաքական է, այլ ոչ տեխնիկական, ինչպես փորձ է արվում ներկայացնել:
Այսօր Երեւանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսին Սալեհին նաեւ հայտարարեց, որ այս խնդրով Իրանի նկատմամբ վերջին շրջանում առավել ահագնացած ճնշումը գործադրվում է առանց որեւէ համոզիչ փաստարկի, եւ եթե Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի այսօր սպասվող նոր զեկույցը չհիմնավորված մեղադրանքներ պարունակի Իրանի հասցեին, ապա դա հարցականի տակ կդնի միջազգային այդ կազմակերպության անաչառությունը:
Սպասվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցում անդրադարձ կլինի Իրանի այն գործողություններին, որոնք կարող են հանգեցնել զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանը: Այս մասին ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ-ի Սպիտակ տան ներկայացուցիչը` նշելով, որ խնդրի լուծման տարբերակների թվում պաշտոնական Վաշինգտոնը դիտարկում է նաեւ Իրանի դեմ ռազմական գործողությունը, սակայն չի ձգտում դրան` նախընտրելով դիվանագիտական ջանքերը:
Ալի Աքբար Սալեհին, ով մինչ արտգործնախարարի պաշտոնը ստանձնելը հանդիսացել է միջուկային հարցերով Իրանի գլխավոր բանակցողը, եւ այժմ էլ շարունակում է կատարել այդ պարտականությունը, այսօր նաեւ հայտարարեց, թե ինքը կատարելապես տիրապետում է իր երկրի միջուկային ծրագրին, ուստի եւ միանգամայն վստահ է դրա խաղաղ բնույթի մեջ:
Ըստ նրա, միայն ՄԱԳԱՏԷ-ն կարող է իրավասու կարծիք հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, այլ ոչ թե որեւէ երկիր, սակայն, այժմ Իրանի հասցեին հնչող մեղադրանքները դուրս են ՄԱԳԱՏԷ-ի շրջանակներից, ինչն ապացուցում է դրանց միտումնավոր քաղաքական ուղղվածությունը:
Իրանի արտգործնախարարի խոսքով, եթե իրենք նախկինում են կատարել են ՄԱԳԱՏԷ-ի կողմից ներկայացված պահանջները, ապա այժմ արդեն մեղադրանքի նոր ձեւեր են գտել` Իրանին մեղադրում են միջուկային մարտագլխիկներ եւ հրթիռակիրներ ստեղծելու ցանկություն ունենալու մեջ:
«Իսկ դա այն ոլորտն է, որտեղ ՄԱԳԱՏէ-ն միջամտել չի կարող», - ասում է Սալեհին` հետեւյալ համեմատությունն անելով. - «Նույն է, թե ինչ-որ մեկին մեղադրես ինչ-որ ցանկություն ունենալու մեջ, ինչն անհեթեթ է»:
Իրանի հասցեին հնչող մեղադրանքները որակելով կեղծ` Ալի Աքբար Սալեհին դրանք համեմատեց, իր պատկերավորմամբ, կեղծ դոլարի կամ կեղծ եվրոյի հետ, նշելով, որ մասնավորապես, ահաբեկչության կազմակերպման հետ կապված վերջին մեղադրանքը, ըստ որի Իրանը իբր առնչություն է ունեցել ԱՄՆ-ում Իրանի հարեւան երկրներից մեկի դեսպանի մահափորձի հետ, ծիծաղելի է եւ հիշեցնում է հոլիվուդյան սցենար:
Իրանի արտգործնախարարի խոսքով, իր երկրի ղեկավարության ու, մասնավորապես, հոգեւոր առաջնորդի հրահանգով, Իրանը երբեւէ հետամուտ չի եղել ու չի լինելու միջուկային զենքի ստեղծմանը, եւ անգամ երկրի պաշտպանական դոկտրինում բացակայում է կանխարգելիչ միջուկային հարվածներ հասցնելու հնարավորության դրույթը:
«Արդեն 32 տարի է, ինչ մենք ծանոթ ենք Իրանի նկատմամբ գործադրվող ճնշումներին, եւ խնդիր չկա` դիմագրավել ու դիմագրավելու ենք դրանց», - ասաց Սալեհին:
Ասուլիսի ժամանակ երկու նախարարներն անդրադարձան նաեւ Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին` դրանք գնահատելով դինամիկ զարգացող: Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում` երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:
«Գլխավոր հարցերից մեկն այն է, որ մենք նախապատրաստում ենք մինչեւ տարեվերջ նախատեսվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Ահմադինեժադի այցելությունը Հայաստան», - տեղեկացրեց Նալբանդյանը:
Իրանի արտգործնախարարն, իր հերթին, նշեց, որ միջազգային հարցերում երկու բարեկամ երկրների մոտեցումները շատ նման են:
«Հայաստանի եւ Իրանի միջեւ որեւէ խնդիր չկա: Առկա են միայն տեխնիկական հարցեր, որոնք լուծվում են բանակցությունների միջոցով», - ասաց Սալեհին` հավելելով, որ տնտեսական երկկողմ համագործակցությունը զարգանալու մեծ պոտենցիալ ունի:
Իրանի արտգործնախարարը խիստ անբավարար համարեց ներկայիս 300 միլիոն դոլարի ապրանքաշրջանառության ծավալը` նշելով, որ երկու երկրները միմյանց առաջարկելու շատ բան ունեն: Իրանցի պաշտոնյան ասաց նաեւ, որ Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվն անցել է տարեկան 100 հազարի ցուցանիշը` հույս հայտնելով, որ կգա ժամանակ, երբ այդ ցուցանիշի կհասնի մեկ միլիոնի: Իրանի արտգործնախարարը նաեւ հույս հայտնեց, որ ապագայում երկու երկրների միջեւ կվերացվի վիզային ռեժիմը:
Այսօր ավելի ուշ Սալեհին հանդիպել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստան կատարելիք այցի շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել են էներգետիկայի, տրանսպորտի, կապի եւ հաղորդակցության, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության ծրագրերին: