Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարին ընդունեց Հայաստանի նախագահը


Երեւանում գտնվող Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիին այսօր ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ուրախ եմ արձանագրելու, որ հայ - իրանական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա: Աճում է համատեղ ծրագրերի քանակը, ակտիվանում են մշակութային փոխանակությունները», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, ասել է Սերժ Սարգսյանը՝ գոհունակություն հայտնելով նաեւ տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման ընթացքից:

«Համոզված եղեք, որ Իրանը՝ որպես բարեկամ երկիր, մշտապես հաստատակամ եւ նվիրված է լինելու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը», - ասել է Ալի Աքբար Սալեհին:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստան կատարելիք այցի շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել են էներգետիկայի, տրանսպորտի, կապի եւ հաղորդակցության, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության ծրագրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG