Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Հայաստանի ներքաղաքական դաշտում փոփոխություններն ակտիվ փուլ են մտել դեռ անցյալ տարվանից` Երեւանի քաղաքապետի եւ Արդարադատության նախարարի պաշտոնանկություններով:
«Մինչեւ հիմա Հայաստանում, այսպես ասենք` միջանկյալ իշխանություն էր ձեւավորված, որը մի քիչ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն էր, մի քիչ` Սերժ Սարգսյանի: Եվ ընտրության շեմին, մանավանդ նկատի ունենալով Հայաստանում իշխանական համակարգի տրամաբանությունը, Սերժ Սարգսյանը, բնականաբար, պետք է իր իշխանությունը ձեւավորեր, որպեսզի կարողանար նաեւ վերահսկել ընտրության գործընթացն ամբողջությամբ», - ասաց Բադալյանը:
Նա այդ «միջանկյալ իշխանության» տարր է համարում նաեւ խորհրդարանի նախագահին: Բադալյանի խոսքով` Սերժ Սարգսյանը փորձում է չկիրառել «վիրահատական միջամտություն» ու տարբեր վերադասավորումներով մեղմել իր կտրուկ քայլերը. - «Կարծում եմ, Հովիկ Աբրահամյանի Ազգային ժողովի նախագահ դառնալը հենց միջանկյալ իշխանության տրամաբանությամբ է: Եվ երբ Սերժ Սարգսյանը փորձում է արդեն իր իշխանությունը ձեւավորել, այդ ուղղությամբ պետք էր ավելի հստակեցում մտցնել, եւ միջանկյալ իշխանություն տրամաբանությունը այդ առումով դուրս եկավ Հովիկ Արբրահամյանի հետ միասին»:
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով, փոփոխությունների ընդհանուր տրամաբանությունը «նախընտրական կամպանիայի նախապատրաստումն է»: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, որ թեեւ Սերժ Սարգսյանն ինքն է կայացրել ոստիկանապետի եւ Ազգային ժողովի նախագահի փոփոխությունների մասին որոշումները, այնուամենայնիվ, այդ հարցում մեծ է նրա շրջապատի դերը:
«Այսպես կոչված` վերեւից հեղափոխության կամ էլիտային հեղափոխության գաղափարը նախագահի շուրջը կանգնած մի թեւի ազդեցությունն է կամ նպատակների իրականացումը», - ձեւակերպեց Մինասյանը:
Տպագիր ու էլեկտրոնային մամուլում շրջանառվում է, թե իշխանական բարձր ատյաններում կատարվող փոփոխություններում մեծ դերակատարություն ունի Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը: Մասնավորապես` նա է կարողացել Սերժ Սարգսյանին համոզել, որ Վլադիմիր Գասպարյանը, լինելով Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ զինակիցներից մեկը, պատրաստ է այնպիսի գործողությունների, որոնց պատրաստ չի եղել Ալիկ Սարգսյանը:
Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ կադրային փոփոխությունները, բարեփոխումների տպավորություն թողնելով հանդերձ, թուլացնեն ընդդիմադիր զանգվածը, Հակոբ Բադալյանը պատասխանեց. - «Կարճաժամկետ իմաստով, կարծում եմ, դրա վտանգը կա: Այսինքն` կարող են Սերժ Սարգսյանի այս փոփոխությունները քարոզչական որոշակի խաղարկման պարագայում հանգեցնել ընդդիմության ընտրազանգվածի որոշակի նվազմանը: Բայց քանի որ իշխանության ձեւավորման գործընթաց կա, որի ընթացքում անհնար է հաշվի չառնել հասարակական իրողությունները, այստեղ ռազմավարական իմաստով ընդդիմության դերը, կարծում եմ, է'լ ավելի է բարձրանում: Եվ ընդդիմությունը կարող է հանդիսանալ հենց այդ քաղաքացիական գեներացիայի լրացուցիչ գործոն` համախմբող կամ առաջնորդող գործոն: Եվ այդ առումով է'լ ավելի կարող է բարձրանալ ընդդիմության դերը»: