Չորեքշաբթի օրը Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 38 լավագույն ուսանողներին ու աշակերտներին հանձնվեցին երկրի նախագահի ամենամյա կրթական պարգեւները:
Ներկա ու ապագա ծրագրավորողները, բիոինժեներները, հեռահաղորդակցման մասնագետները կստանան 100-1000 դոլար մրցանակ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նախագահի ուշադրությունն, իհարկե, կարեւոր է աշակերտների համար, սակայն լավ կլիներ, եթե էլ ավելի մեծ ուշադրություն եւ ռեսուրսներ տրամադրվեին ոլորտին, որը տնտեսության գերակա ճյուղ է հայտարարվել:
«Լավ կլիներ առաջնակարգ նոութբուք նվիրեին իրենց, որովհետեւ դա իրենց գործիքն է, ես կարծում եմ` այդ ուղղությամբ պիտի աշխատել», - ասաց Բլեյանը:
Սերժ Սարգսյանը, անձամբ շնորհավորելով մրցանակակիրներին, եւս մեկ անգամ նշեց, որ Հայաստանը ՏՏ ոլորտին մեծ նշանակություն է տալիս եւ ոլորտում արձանագրում է բարձր առաջընթաց:
«Իր շուրջ 350 ընկերություններով եւ հազարավոր միջազգային որակի մասնագետներով տեղեկատվական եւ թվային տեխնոլոգիաների բնագավառը հանդիսանում է Հայաստանի արդյունաբերության ամենաբարձր հավելյալ արժեք ստեղծող եւ ամենաարագ զարգացող ճյուղը: Այդ աճը կազմում է տարեկան շուրջ 25 տոկոս: Եթե այլ երկրներ ձգտում են արդյունահանել իրենց ընդերքի հարստությունը, ապա մենք ստիպված ենք պեղել մեր տաղանդները, ապավինել մեր ուղեղներին», - ասաց նախագահը:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը նույնպես կարծիք հայտնեց, որ Հայաստանում ՏՏ ոլորտը արագ տեմպերով է զարգանում: Նրա խոսքով` նախորդ տարիների համեմատությամբ հետաքրքրվածությունն ու որակավորումն ավելի բարձր է:
«Մեկ այլ տենդենց կա, որ աղջիկները շատ ավելի լրջախոհ են նաեւ կոնկրետ այս մրցանակաբաշխության նկատմամբ, եւ դա ուրախացնում է, որ մեր աղջիկների մոտիվացիան գիտելիքների ձեռքբերման առումով գնալով բարձրանում է, բայց միեւնույն ժամանակ տխրեցնում է, որ տղաներն են հետ ընկնում այդ առումով», - ասաց Մուսայելյանը:
Չնայած ՏՏ ոլորտի մասին հնչեցրած բազմաթիվ լավատեսական կարծիքների, միջազգային փորձագետները Հայաստանի դիրքերը այս ոլորտում այնքան էլ բարձր չեն գնահատում: Օրինակ, ըստ Համաշխարհային տնտեսական համաժողովի զեկույցի` 2010-ին Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնվել է 109-րդ հորիզոնականում` աշխարհի 138 երկրների շարքում: Այս առումով նախկին Խորհրդային Միության տարածքում Հայաստանից ավելի վատ արդյունք արձանագրել են միայն Ղազախստանն ու Տաջիկստանը: Միջազգային փորձագետների հավաստմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար Հոնդուրասում, Գանայում եւ Մոզամբիկում միջավայրն ավելի բարենպաստ է, քան Հայաստանում:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարած բուհը տարեկան 200 ՏՏ մասնագետ է պատրաստում: Անհրաժեշտ գիտելիքների պակասն էլ ուսանողները ստանում են համալսարանի գործընկեր արտասահմանյան բուհերում: Ռեկտորը խոստովանեց, որ «ՏՏ-ի ետեւից հասնելը գրեթե անհնար է»:
«Այստեղ պետք է անընդհատ ներդրումներ արվեն, կադրեր պատրաստվեն, որովհետեւ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում գիտելիքների այն պաշարը, որ կա այս ոլորտում, հիմնովին փոփոխման է ենթարկվում», - ասաց Սիմոնյանը:
Չնայած միջազգային զեկույցներում ոչ այնքան լավ դիրքերի` մրցանակակիր աշակերտներն ու ուսանողներն ավելի լավատեսորեն էին տրամադրված: Նրանց այս պահին չի հետաքրքրում աշխատավարձի չափն ու Հայաստանում մասնագիտությամբ աշխատանք գտնելու խնդիրը:
«Շատ կուզենամ, որ Հայաստանում ապագա ունենանք, ու հենց դրա համար էլ աշխատում ենք, եւ հենց դրա համար էլ այս մրցույթները կազմակերպվում են», - ասաց մրցանակակիրներից մեկը:
2010-ի տվյալներով միջազգային փորձագետները արձանագրում են, որ Հայաստանը ներկա դրությամբ զիջում է հարեւաններին ինտերնետից օգտվողների թվով, դպրոցներում առկա համակարգիչներով ու կառավարության տրամադրած օնլայն ծառայությունների ինդեքսով: