Զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվող պետական աջակցության չափը, ինչպես կառավարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը, սեպտեմբերից բարձրացվել է շուրջ 21 տոկոսով:
Հայաստանում կա զոհված զինծառայողների 5300 ընտանիք:
«Տրամադրվող ընտանեկան նպաստի չափը բազային մասը կազմում էր 13 500 դրամ, իսկ դրամական օգնության չափը` 10 հազար դրամ` միասին 23 հազար դրամ: Սեպտեմբերի 1-ից այս գումարի չափը սահմանվել է 30 հազար դրամ», - տեղեկացրեց Ասատրյանը:
2 օրից լրանում է Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում մահացած 18-ամյա Աղասի Աբրահամյանի քառասունքը: Համաձայն պաշտոնական տեղեկատվության` Երեւանից Լեռնային Ղարաբաղ զորակոչված, 1992 թվականին ծնված Աղասի Աբրահամյանը մահացել է օգոստոսի 26-ին անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո: Համաձայն փորձաքննության արդյունքների` զինվորի մահը վրա է հասել գլխուղեղի կենսականորեն կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարումից` փակ, բութ գանգուղեղային վնասվածք ստանալու հետեւանքով:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Աղասու հայրը` Գեղամ Աբրահամյանը նշեց, որ դեռ նոր պիտի ստանան ամենամսյա պետական աջակցությունը:
«Գումարը, որ պետք է ծախսվի գերեզմանի վրա, որ նպատակային դրա համար են տրամադրում, այդ փողը մենք դեռ չենք ստացել: Հրամանատարի կողմից է օգնություն եկել` հենց թաղման օրը` 400 հազար դրամ, հետո 700 հազար բերել են մեզ նախարարությունից», - ասաց Աբրահամյանը:
Վերջին շրջանում խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների ընտանիքները նույնպես ներառված են կառավարության համապատասխան որոշման մեջ, որը սահմանում է դրամական օգնության չափն ու տեսակը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված շարքային զինծառայողների դասակարգման տակ: Սոցիալական ապահովության փոխնախարարը դժվարացավ ասել, թե մի քանի տասնյակ նման դեպքերից քանիսի դեպքում կհամարվի, որ շարքային զինծառայողները զոհվել են ծառայողական պարտականությունները կատարելիս:
5300 ընտանիքներից դեռ 1500-ն ներկայացրել դրամական օգնություն ստանալու տեղեկանքները: Նրանցից 500-ը համարվում են աղքատ եւ կստանան լրացուցիչ ընտանեկան նպաստ: Համաձայն նոր կարգի` պետական աջակցությունից կարող են օգտվել զինածառայողի միայն ծնողը, կինը եւ երեխաները: Թեեւ պետական դրամական օգնության չափն ավելացվել է, այն, այդուհանդերձ, մնում է նվազագույն ծախսերը հոգալու միջոց, ասում է զոհված Աղասի Աբրահամյանի հայրը:
«Իրենց տված օգնությունը շատ քիչ է, որովհետեւ միայն գերեզմանը չէ, այնտեղ ահագին շատ ծախսեր կան, որովհետեւ ամեն ինչը արվում է ինչպես ընդունված է հայկական ընտանիքներում: 30 հազարը միայն հացի փողն է», - ասաց Աբրահամյանը:
Սոցիալական ապահովության փոխնախարար Արտեմ Ասատրյանի խոսքով` նոր համակարգը բազմաթիվ առավելություններ ունի: Պետական բոլոր օգնությունները մեկ ընտանիքի համար, որտեղ կա զոհվածի ծնող, կին եւ երեխա, կկազմի մոտ 150 հազար դրամ:
«Մեր քաղաքացիները, ովքեր մինչ այժմ ստանում էին այս գումարները երեք տարբեր մարմիններից, տարբեր ձեւաչափերով, տարբեր ժամկետներում, այժմ այս կատարված փոփոխություններով կարող են ուղղակի մեկ մարմնից, մեկ վճարման ցուցակով, մեկ անգամ ստանալ իրենց հատկացված ամբողջ գումարը», - ասաց Ասատրյանը:
Հելսինկյան ասոցիացիայի տվյալներով` 2005 թվականից մինչեւ 2011-ի սեպտեմբերի 1-ը հայկական զինված ուժերում գրանցվել է սպանության 306 դեպք, այսինքն 6 տարում խաղաղ պայմաններում հայկական բանակում 306 զինվոր է մահացել: