Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը Ջոն Էվանսը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ինքը հարում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Հայոց ցեղասպանությանը վերաբերող տեսակետին եւ հնչեցրած կարծիքին, թեեւ գործածեց «1915 թվականի իրադարձություններ» ձեւակերպումը:
«2009-ին հնչեցրած նախագահ Օբամայի ուղերձը մեզ ամենաշատն է մոտեցնում կատարված իրադարձությունների լիակատար ճանաչմանն ու ընդունմանը», - ասաց Ջոն Էվանսը` պարզաբանելով. - «2009-ի ապրիլին իր ուղերձում Օբաման գնաց ավելի հեռու, քան մինչ այդ որեւէ այլ ԱՄՆ նախագահ` լինելով պարզ ու արտահայտելով սեփական տեսակետը 1915-ի իրադարձությունների առնչությամբ, եւ ցույց տալով, որ իր կարծիքը մինչ օրս չի փոխվել: Ես աջակցում եմ նրա տեսակետներին եւ ձեւակերպումներին: Կարծում եմ, որ նրա 2009-ի հայտարարությունը օգնում է մեզ բացահայտել իրական ճշմարտությունը»:
Ջոն Էվանսը, ով իր առաքելությունը Հայաստանում ավարտել է 2006 թվականին, շարունակում է հետեւել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին: Էվանսը, լինելով Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում, օգտագործել էր ցեղասպանություն բառը` հետագայում բացատրելով, որ այդ բառն արտահայտում է իր` որպես անհատի, ոչ թե քաղաքական գործչի տեսակետը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ խորհուրդ կտա ԱՄՆ-ի նախկին դեսպանը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրված Ջոն Հեֆերնին, ում սենատորները հաճախ հենց ցեղասպանության հետ կապված հարցեր են ուղղում թեկնածությունը հաստատելուց առաջ, Էվանսը պատասխանեց․ - «Ջոն Հեֆերնին անձամբ չեմ ճանաչում, բայց լավ կարծիքներ եմ լսել նրա մասին այն մարդկանցից, ում հետ նա աշխատել է։ Վստահ եմ՝ նա լավ դեսպան կլինի այստեղ։ Սենատը իր լիագումար նիստում պետք է քվեարկի նրան հաստատելու համար։ Կարծում եմ Հեֆերնը պետք է գիտակցի, որ նախագահ Օբամայի դիրքորոշումն այս հարցում շատ ավելի անկեղծ է, քան նախորդներինը»։
Հինգ տարի Հայաստանից հեռու լինելով՝ Էվանսը խոստովանեց, որ առաջընթացն իր համար ակնհայտ է, թեեւ առաջ քայլեր արել է հիմնականում մայրաքաղաք Երեւանը։
«Թերություններ ամեն տեղ կան, նաեւ՝ իմ երկրում», - նշեց նախկին դեսպանը՝ հավելելով, որ եկել է փոքր պետությունների ժամանակաշրջանը։ - «Նայեք Սինգապուրին, նայեք մյուս փոքր պետություններին, ովքեր կարողացան հատուկ միջավայր ստեղծել իրենց զարգացման համար»։
Հանդիպմանը մասնակցող Գերմանիայի դեսպան Հանս Յոխան Շմիդտը նույն հարցի հետ կապված ներկայացրեց իր տեսակետը։
«Իհարկե, առաջընթաց կա, բայց կան նաեւ հետընթաց քայլեր։ Հայաստանի Հանրապետության նախարարություններում, վարչապետի ապարատում կան ֆանտաստիկ մասնագետներ։ Նրանք աշխատում են, բայց, իհարկե, կարող են էլ ավելի լավ աշխատել», - ասաց Գերմանիայի դեսպանը։
Խոսելով անկախության 20 տարվա ձեռքբերումների եւ խնդիրների մասին՝ Միացյալ Նահանգների նախկին դեսպանը մատնացույց արեց մեծ կախվածությունը Մոսկվայից՝ դա համարելով երկրի ինքնուրույնությանը խանգարող հիմնական խոչընդոտ։
«Հետսովետական հասարակությունում, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է, հաճախ է պատահում, երբ մի խնդիր ունենալու դեպքում Մոսկվայի թույլտվությանն են սպասում։ Լավագույն բանը, որն Արեւմուտքը զարգացրել է, դա ինստիտուտներն են, որոնք հարցը լուծում են ոչ թե երրորդ կողմի միջոցով, այլ ավելի օրգանական ուղիներով», - նշեց Ջոն Էվանսը։
Հարցին, թե ինչո՞ւ ԱՄՆ-ը ավելի կոշտ դիրքորոշում չի ցուցաբերել 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ, Էվանսը պատասխանեց, որ ինչպես ասում են՝ Հայաստանում առաջին ընտրություններն են լավագույնը եղել։
«Ժողովրդավարությունը շարունակական աշխատանք է, ոչ մի անգամ այն հենց այնպես չի հաստատվել։ Մենք բոլորս մեր լուման պետք է ներդնենք ժողովրդավարական համակարգի հաստատմանը նպաստելու համար», - նշեց նախկին դեսպանը։