«Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության պատգամավորները երկուշաբթի օրը բոյկոտեցին Ազգային ժողովի նիստի աշխատանքները:
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանի հերթական քառօրյա նիստերի մեկնարկին հանդես եկավ հայտարարությամբ:
Նա, մասնավորապես, անդրադառնալով կոալիցիոն նոր հուշագրին, գնահատեց. - «Վերջերս գործող նախագահը կուսակցապետ իր գործընկերների հետ կնքեց հակասահմանադրական, հակաիրավական մի հուշագիր, որի իմաստը ոչ միայն ժամանակից շուտ, ի խախտումն համապատասխան բոլոր օրենքների սեփական թեկնածության առաջադրումն էր, այլ պատգամը հասարակության, որ «պետությունը ես եմ, եւ իմ դեմ խաղ չկա»:
Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ այդ քաղաքականությունը, «որը տեւապես զիջում է մեր պետականությունը եւ ազգային շահը, շարունակվելու է առնվազն 7 տարի, այդ ներքին քաղաքականությունը, որը խորացնում է անհավասարությունը, անօրինականությունը եւ արտագաղթը, շարունակվելու է նվազագույնը 7 տարի»:
«Այս խորհրդարանի առարկայական պատկերը արտացոլանքն է հերթական խեղված եւ կեղծված ընտրությունների, բայց, ցավոք սրտի, այս համամասնությունը մեծամասնության եւ ընդդիմության չի բավականացնում կուսակցապետերի հախն ու ախորժակը, եւ իրենց հայացքն ուղղել են սակավաթիվ ընդդիմադիր այս աթոռների վրա: Հարկ չկա կեղծել հերթական ընտրությունը, ինչպես սուրբ պատարագն է ասում` սիրով, ճշմարտությամբ եւ երբեք հեգնանքով` առեք, կերեք, սա է ժառանգությունը ձեր», - հայտարարեց «Ժառանգության» հիմնադիրը:
Այս խոսքերից հետո «Ժառանգության» պատգամավորները լքեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճը:
Նույն օրն ավելի ուշ հրավիրված «Ժառանգության» վարչության եւ խմբակցության համատեղ նիստում` արձագանքելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից առաջ քաշած, օրվա հրամայական հանդիսացող գնահատականներին եւ հաշվի առնելով պահի կարեւորությունը, որոշվել է մարտի 6-ին հրավիրել «Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստ, որի քննարկմանը կներկայացվի կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության հետագա ռազմավարության եւ մարտավարության առաջարկվող տարբերակները եւ կկայացվի համապատասխան որոշում: Այս մասին տեղեկացրել է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, խորհրդարանի դահլիճը լքած «Ժառանգության» անդամների հետ փոխանակած փոքրիկ զրույցից հետո փոխանցեց` «քաղաքական իրավիճակի վերաբերյալ «Ժառանգության» անալիզը ճիշտ է»:
«Որոշ քաղաքական ուժերի չհիմնավորված ախորժակների աճի վերաբերյալ ճիշտ է, բայց լուծումը [բոյկոտը], որը նրանք առաջարկում են, տակտիկական բնույթի է, եւ չեմ կարծում, որ վերջնական է», - հավելեց Հովհաննիսյանը` նշելով, սակայն, թե Դաշնակցությունը համարում է, Ազգային ժողովը դա այն բեմն է, որտեղ պետք է կռիվ տալ:
Իշխանական կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացառեց հնարավորությունը, որ «Ժառանգությունը» կարող է չվերադառնալ խորհրդարան:
«Դա չի տեղավորվում նրանց PR կոմպանիայի շրջանակներում», - հայտարարեց իշխանական կոալիցիայից ներկայացուցիչը` կարծիք հայտնելով, որ այսօրվա քայլով «Ժառանգությունը» ընդամենը փորձում է իր վրա ուշադրություն հրավիրել:
Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ կարծիք հայտնեց, որ` «բոյկոտից առաջինը տուժում են այն քաղաքական ուժերը, որոնք իրականացնում են այն»:
Իսկ կոալիցիոն հուշագրի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած գնահատականների առնչությամբ Շարմազանովն ասաց. - «Դա բացառապես Հանրապետականի, «Բարգավաճ Հայաստանի» եւ «Օրինաց երկրի», ինչպես նաեւ ցանկացած կուսակցության իրավունքն է` հայտարարել իր ծրագրերը: Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ պարոն Հովհաննիսյանին հանգիստ չեն տալիս կոալիցիոն ուժերի միասնականությունը, եւ մանավանդ այն, որ կանխատեսելի են կոալիցիոն ուժերը եւ 2013 թվականին պաշտպանելու են նախագահ Սարգսյանի թեկնածությունը»:
Փետրվարի 17-ին Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների առաջնորդները ստորագրեցին կոալիցիոն նոր հուշագիր, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի:
Կոալիցիոն կուսակցությունները նաեւ նշում են, որ միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին:

Քաղաքական ուժերի գնահատականները