Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանը պնդում է, որ կրպակատերերի շարքում խեղճ մարդիկ չկան


Դժգոհ կրպակատերերը հավաքվում են Երեւանի քաղաքապետարանի առջեւ, արխիվ
Դժգոհ կրպակատերերը հավաքվում են Երեւանի քաղաքապետարանի առջեւ, արխիվ
Երեւանի քաղաքապետը խոստովանում է, որ կրպակների ապամոնտաժման ժամանակ, ըստ էության, ուժ կիրառվել է։

«Ինչ վերաբերում է մի քիչ ուժի դեմոնստրացիային, դա եղել է․․․ եղել է՝ զուտ պարտադրված», - Երեւանի ավագանու այսօրվա նիստում հայտարարեց քաղաքապետ Կարեն Կարապետյանը։

Քաղաքապետարանի անցկացրած գույքագրման արդյունքում պարզ է դարձել, որ Երեւանում ընդհանուր առմամբ կա 2550 կրպակ, որոնցից միայն 243-ի ճակատագիրն է որոշված։

«Այս պահին այս 243-ին է հարցը վերաբերում։ Երբ որ մաքրենք-վերջացնենք, հաջորդ քայլը կհայտարարենք», - նշեց Կարեն Կարապետյանը՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ քաղաքի կենտրոնի կրպակատերերի շարքում խեղճ մարդիկ չկան։ - «Կենտրոնական փողոցներում հիմնականում պատահական, խեղճ մարդ՝ որպես սեփականատեր, չկա։ Որովհետեւ խեղճ մարդը չէր կարող կենտրոնում ունենար կրպակ», - հայտարարեց քաղաքապետը։

Քաղաքապետարանում ընթացող քննարկման ժամանակ դրսում կրկին հավաքվել ու բողոքում էին կրպակատերերը՝ մեծամասամբ թոշակառու մարդիկ։ Նրանցից մի քանիսի կրպակները վաղը կապամոնտաժեն։

«Ո՞վ է չափանիշ դրել։ Թերթ վաճառելով, մի կրպակով հնարավոր չէ հարուստ լինել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քաղաքապետի որակումներից դժգոհեց մի կին։

«Կրպակի տեսքից արդեն երեւում է, որ այդտեղ հարուստներ չեն», - պնդեց մեկ այլ կին։ - «Թող գնան կիրճերում ման գան, որտեղ որ ռեստորաններ են կառուցվում․ այ այնտեղ թող հարուստներին ման գան, ոչ թե մեր խեղճուկրակ կրպակներում»։

please wait

No media source currently available

0:00 0:03:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG