Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության մամլո դիվանի փոխանցմամբ` այսօր Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն աննախադեպ հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ` ասելով, որ Ուրուգվայը ուսումնասիրում է հարցը` «պետականորեն տեսակետ հայտնելու համար»:
«Սակայն ես անձամբ համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մաս է կազմում եւ պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակում կցվի Հայաստանին: Սա է Արցախյան խնդրի միակ լուծումը», - ըստ ՀՅԴ-ի տարածած հաղորդագրության ասել է Լուիս Ալմագրոն:
Այս հայտարարությունը, ՀՅԴ մամլո դիվանի տեղեկացմամբ, Ուրուգվայի արտգործնախարարը արել է Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի եւ Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական խմբի կողմից նախաձեռնված` Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված համաժողովի ընթացքում:
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ով համաժողովի ընթացքում ներկայացնում է Հայաստանի խորհրդարանը, այս հայտարարությունը աննախադեպ է որակել:
«Առաջին անգամ առաջադեմ ու ժողովրդավար երկիր, ինչպիսին Ուրուգվայն է, պաշտոնապես հայտնում է մի տեսակետ, որը վկայում է իշխող քաղաքական ուժերի դիրքորոշման մասին: Սակայն Ուրուգվայը ժողովրդավար երկիր է, եւ այս հայտարարությունը դեռեւս պետք է քննարկվի, իսկ դա որոշ ժամանակ ու աշխատանք կպահանջի»,- ասել է Վահան Հովհաննիսյանը: