Ալեքսանդր Թամանյանի նախագծի համաձայն, Կառավարության շենքի բակում պիտի լիներ աշտարակ (թմբուկ), որը ինչ-ինչ պատճառներով չի կառուցվել։ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը որոշել է վերականգնել Թամանյանի նախագիծը՝ իր լրամշակումներով։ Կառուցվելիք շինության մեջ նախատեսվում է տեղավորել սփյուռքի եւ արդարադատության նախարարությունները։
Նախագիծը սակայն, հարուցել է ճարտարապետներից շատերի դժգոհությունը:
Նարեկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր կարծիք հայտնեց, որ իր դեմ ծրագրված քարոզչություն է տարվում:
«Դա անձնավորված շարժում է: Հասարակության մեջ ապատեղեկատվություն տարածող մարդիկ շատ չեն, քիչ են», - նշեց նա` շարունակելով. - «Եթե անկախ մարդիկ գալիս են Քաղաքաշինական խորհուրդ եւ խոսում են ի շահ կառուցման, ես այլ եզրակացություն չեմ կարող անել»:
Սարգսյանի համոզմամբ` կառույցը կլուծի մի շարք կարեւոր խնդիրներ: Նախ ամբողջապես կավարտի շենքի թամանյանական նախագիծը: Երկրորդը` երկրի դրոշն այժմ ավելի ցածր է, քան Հանրապետության հրապարակի մյուս շենքերը, իսկ թմբուկի կառուցումը կլուծի այդ խնդիրը:
«Ընդհանրապես չեմ կարծում, որ թմբուկի կառուցումը հանրային քննարկման խնդիր է: Ես ուղղակի այն կարծիքին եմ, որ դա բացառապես մասնագիտական քննարկման խնդիր է», - հայտարարեց Նարեկ Սարգսյանը:
Հայաստանի ճարտարապետների միության վարչության անդամ Սարհատ Պետրոսյանը, սակայն, բոլորովին այլ կարծիքի է: Իր խոսքով` նման կարեւոր փոփոխություններ անելիս պետք է հաշվի առնվի ոչ միայն դեմ արտահայտվող ճարտարապետների, այլեւ երեւանցիների կարծիքը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հարկատուները նաեւ իրավունք ունեն իրենց դիրքորոշումը հայտնելու, թե ինչպես է լինում, որ պետությունը առանց երկար-բարակ մտածելու ծախսում է այս պահի դրությամբ 10 միլիոն դոլարը` Կառավարության շենքի վրա ինչ-որ գմբեթ կառուցելու», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պետրոսյանը:
Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը, իր հերթին, ասաց, որ արդեն քանի տարի է, որ շահարկվում է Ալեքսանդր Թամանյանի անունն ու հեղինակությունը եւ այդպիսով փորձ է արվում թամանյանական նախագծի անվան տակ առաջ տանել սեփական նախաձեռնությունները:
Ալեքսանդր Բադալյանը նշեց, թե Երեւանի նախկին ճարտարապետ Միքայել Հասրաթյանը հրաժարվեց իր պաշտոնից հենց նախագծի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով: