Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը եւ Ամերիկայի հայկական համագումարը կոչ են անում Լեռնային Ղարաբաղն ընդգրկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Կազանում ուրբաթ օրը կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը` Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը կարծիք հայտնեց, որ Ղարաբաղյան հարցի իրական լուծումը հնարավոր է միայն երկու պարագայում. եթե Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մասնակցեն բանակցություններին, եւ եթե հակամարտության կարգավորման հիմքում լինի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը:
Չուլջյանի բնորոշմամբ՝ այն սկզբունքները, որոնց հիման վրա ներկայումս ընթանում են բանակցությունները, անարդար ճնշում են բանեցնում հայկական կողմի վրա եւ չեն երաշխավորում Ղարաբաղի ապագա կարգավիճակը:
«Հիմա առիթը պիտի լինի` Մինսկի [խմբի] համանախագահների եւ տարբեր կողմերի մեջ լինելով ղարաբաղյան կառավարությունը եւ ժողովուրդը, որ նստեն նորից սկսեն եւ արդար սկզբունքներ առաջ բերեն, որի հիման վրա կարող ենք տեսնել իրապես երկարատեւ լուծում այս հարցի», - ասաց Հայ դատի գրասենյակի խոսնակը:
«Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, որ Կազանում բանակցությունների շեմին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին հորդորելով «վճռական քայլեր ձեռնարկել խաղաղ կարգավորման ուղղությամբ», Էլիզաբեթ Չուլջյանը այսպես արձագանքեց. - «Բարաք Օբաման որպես թեկնածու խոստացել էր, որ անշուշտ պիտի Հայկական ցեղասպանությունը ճանաչի, դժբախտաբար` մինչեւ օրս այդ խոստումը չի հարգել: Նաեւ խոստացել էր, որ պիտի պայքարի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքների համար, եւ դժբախտաբար, երբ որ նայենք Մինսկի համանախագահների` ներկայումս այս բանակցություններում դրած սկզբունքները, սրանք կարող են մեծապես վտանգի տակ Ղարաբաղի ժողովրդի իրավունքը: Չենք տեսնում այդ իր խոստումի իրականացումը»:
Ամերիկայի հայկական համագումարը, նախօրեին տարածած հայտարարության մեջ կարեւորելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գործադրած ջանքերը տարածաշրջանում երկարատեւ խաղաղության ապահովման ուղղությամբ, այդ թվում` Կազանի հանդիպումից առաջ Օբամայի հեռախոսազրույցները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, համագումարն ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը մեկ անգամ եւս ցույց տվեց «խաղաղությանը իր պատրաստ չլինելը»:
«Ժամանակն է Լեռնային Ղարաբաղն ուղղակիորեն ընդգրկել բանակցություններում: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության որեւէ կարգավորում պետք է ընդունելի լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար եւ պետք է հաշվի առնի ինքնորոշման նրա իրավունքը», - նշված է Ամերիկայի հայկական համագումարի հայտարարության մեջ:
Համագումարը նաեւ կարծում է, որ Միացյալ Նահանգները «ավելի մեծ վստահելիություն կունենար, կկարողանար ավելի մեծ առաջընթացի հասնել խաղաղ բանակցություններում ու հայ - թուրքական մերձեցման գործընթացում, եթե ԵԱՀԿ-ի իր մյուս գործընկերների` Ֆրանսիայի եւ Ռուսաստանի պես միանշանակորեն հաստատեր Հայոց ցեղասպանությունը»: