Մայիսի 9-ին կլրանա Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 66-ամյակը, որի կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանանը հինգշաբթի կայացած միջոցառմանը դեսպանատան աշխատակիցները պատերազմի 15 մասնակցի շնորհավորանքներ են փոխանցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի անունից: Նրանց նաեւ պարգեւներ են հանձվնել:
Ռուսաստանի կառավարությունը Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող, սակայն Հայաստանում բնակվող 15 մասնակցից 4-ին նաեւ ինքնաթիռի տոմսեր տրամադրեց, որիպեսզի վերջիններս մեկնեն եւ մասնակցեն Ռուսաստանում Հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին:
2010 թվականի տվյալներով Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 3625 մասնակից կար, սակայն Ռուսաստանի դաշնության դեսպանության աշխատակիցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ վերջին 2 ամսվա ընթացքում, մինչ իրենք կազմում էին ցուցակները, վետերաններից մի քանիսը մահացել են: 2010-ին նույն պարգեւատրման արարողությանը ներկա էին Հայրենական պատերազմի 40 մասնակիցներ:
Այսօրվա միջոցառման բոլոր մասնակիցները 80 տարեկանից բարձր էին, դժվար էին տեղաշարժվում, այդ պատճառով նրանցից շատերը եկել էին հարազատների ուղեկցությամբ:
Վլադիրմիր Կուզնեցովը (հայկական ազգանունը` Դարբինյանը) վերջերս է ձեռնափայտ վերցրել: Նա, 18-ը չլրացած, գնացել է ռազմաճակատ, հաղթանակը դիմավորել է Բուդապեշտում, իսկ ողջ պատերազմի ընթացքում մտածել է միայն եղբոր մասին, ով զոհվել էր հենց նույն պատերազմում:
Գերմանացիների դեմ կռված Կուզնեցովն ասում է, որ գերմանացիներին չի ատում, ավելին` հարգում է:
«Շատ պատկառելի, շատ լավ ազգ է, ուղղակի կռիվը չպիտի լիներ», - ասում է 86-ամյա վետերանը` հավելելով, թե պատերազմ չի ուզում, սակայն պատերազմի դեպքում այդ հասակին էլ պատրաստ է կռվել: