Սառա Ռոսն աշխատել է բրիտանական մի շարք կազմակերպություններում` հասարակական խնդիրների շուրջ միավորելով կինոգործիչների եւ ավելի քան 100 առաջատար հասարակական կազմակերպությունների, ստեղծելով միավորումներ եւ քարոզարշավի ծրագրեր:
«Կինոն եւ հասարակությունը» ծրագիրը դիտարկում է Մեծ Բրիտանիայի օրինակը, ուր վավերագրական կինոն կարող է նպաստել բարդ եւ կարեւոր հասարակական խնդիրների ընկալմանը: Բրիտանացի մասնագետի կարծիքով` սոցիալական խնդիրների շուրջ արված վավերագրական ֆիլմերը կարող են բարձրացնել հասարակության իրազեկությունը տարբեր խնդիրների շուրջ` ներգրավելով հանդիսատեսին այդ խնդիրների լուծման մեջ:
Հայ կինոգործիչների հետ հանդիպման ժամանակ Սառա Ռոսն անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչպես կարելի է վավերագրական կինոն օգտագործել որպես արդյունավետ քարոզարշավի միջոց` հասարակական կյանքի որեւէ բնագավառում դրական փոփոխություններ տեսնելու համար:
Երեւանում Բրիտանական ֆիլմերի փառատոնը կշարունակվի մինչեւ մարտի 13-ը, այնուհետեւ երեքական օրով կհյուրընկալվի Վանաձորում եւ Կապանում: